Երկրի ժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երկրի ժամ, (անգլերեն՝ Earth Hour) միջազգային միջոցառում, որ խնդրում և քաջալերում է մարդկանց, համայնքներին և կազմակերպություններին, որ իրենց լույսերը և ոչ հիմնարար էլեկտրական հարմարանքները մարեն մեկ ժամով` մարտի 29-ի երեկոյան ժամը 8-ից մինչև 9-ը՝ մարդկության ուշադրությունը ուղղելու կլիմայի փոփոխության վրա և քաջալերելու էլեկտրականության և առհասարակ, էլեկտրական սարքերի խելամիտ օգտագործումը։ Նպատակ ունի նաև միջոցառման միջոցով նվազեցնել լուսային աղտոտումը։

Առաջին Երկրի ժամը անցկացվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում 2007 թվականի մարտի 31֊ին, ժամը 7։30-ից մինչև 8։30։ Երկրի ժամը նվազեցրել է Սիդնեյի էլեկտրական հոսանքի սպառումը այդ ժամվա ընթացքում 2.1%--10.2%֊ով նվազել է․ մասնակցել է 2.2 միլիոն անձ։ Ակցիային միացել է նաև Գուգլ ընկերությունը, որը որոշ երկրների համար իր որոնիչի էջի գույնը փոխել է սպիտակից սև և էջի վրա նշել՝ «Մենք անջատել ենք լույսերը։ Այժմ ձեր հերթն է։ Երկրի ժամը»։

Սիդնեյի քաղաքի և նրա քաղաքագլխի՝ Կլովեր Մուրի աջակցությամբ, Երկրի ժամը 2008֊ին դարձել է միջազգային իրադարձություն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]