Մայկապարի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայկապարի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1872
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Իտալական նրբանցք, 6

Մայկապարի տուն (ռուս.՝ Дом Майкапара), 19-րդ դարի երկրորդ կեսին կառուցված անկյունային շենք Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Իտալական նրբանցք, 6 և Պետրոսի փողոց, 59 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տագանրոգ քաղաքի Իտալական նրբանցքի և Պետրոսի փողոցի անկյունում գտնվող եռահարկ աղյուսե տունը կառուցվել է 1872 թվականին վաճառական Մայկապարների միջոցներով։ 1915 թվականին տունը գնահատվում էր այնպես, ինչպես Ալֆերակիի պալատը՝ 70 հազար ռուբլի։ Վաճառականները շենքը կառուցել էին այնտեղ գործվածքեղենի, երաժշտական ապրանքների, կահույքի և այլնի առևտրով զբաղվելու նպատակով։ Ենթադրվում էր այնտեղ բացել նաև կոշկի, արդուզարդի, տնտեսական խանութներ։ Իրենք՝ Մայկապարները, ավելի շատ հայտնի են նրանով, որ նրանց ընտանիքի անդամ է եղել կոմպոզիտոր, երաժշտական ուսումնական հաստատությունների համար ուսումնական ձեռնարկների հեղինակ Սամուիլ Մոիսեևիչ Մայկապարը։ Նրա «Մինիատյուրներ» և «Բիրյուլկաներ» պիեսներն ընդգրկված են դպրոցական ծրագրում։ Կոմպոզիտորը երեխաների համար գրել է մոտ 200 երաժշտական ստեղծագործություն։

19-րդ դարի վերջին շենքը գնել է Յակով Միխայլովիչ Սերեբրյակովը։ Նրա մահից հետո տան սեփականատերը 1925 թվականին դարձել է նրա որդի Գեորգին։ Այն ժամանակ Պետրոսի փողոցի կողմից շենքում եղել է երկու դուռ. դրանցից մեկը վարել է դեպի գրախանութ, որի երկու կողմերում ցուցափեղկեր էին։

1882 թվականին այս շենքում բացվել է նոտաների և երաժշտական գրականության Տագանրոգում առաջին խանութը, որը պատկանել է Ա. Ի. Կրասներին։ 1882 թվականի մայիսին, երեկոյան ժամը 9-ին, խանութը փակելուց հետո, այնտեղ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է ամբողջ գրականությունը։ Այդ խանութն ավելի ուշ անցել է Գ. Բ. Գորոդեցկուն, որը 1910 թվականին այն վաճառել Կ. Վ. Վասիլևսկուն։ Խանութում վաճառվել են գեղարվեստական, տեխնիկական գրքեր, ուսումնական գրականություն ուսումնարանների և դպրոցների համար, դիտողական պիտույքներ, նկարներ, գրողների դիմանկարներ։ Խանութում կարելի էր բաժանորդագրվել պարբերականներին և գնել թատերական տոմսեր։

Նույն տանը գործում էր նաև «Պրոգրես» խանութը, որում վաճառում էին զենք, որսորդական պարագաներ, «Դելֆին» զտիչներ և այլն։ Խանութը պատկանում էր վաճառական Գ. Վ. Նեգլոյին։

Խորհրդային իշխանության տարիներին շենքի առաջին հարկում աշխատել են «Գորկուլտմագի» խանութները, ավելի ուշ՝ պետական հրատարակչության գրքերի բաժնի («КОГИЗ») խանութը։ 1935 թվականից Իտալական նրբանցքի կողմից այստեղ գործում էր քրեական հետախուզությունը։ Շենքի նկուղներում պահվել են բանտարկյալներ, վերին հարկերում գործել է նոտարական գրասենյակ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին, քաղաքի գերմանական օկուպացիայի ժամանակ, 1941 թվականի նոյեմբերին պայթեցվել է «Ռոտ-Ֆրոնտ» կինոթատրոնի մոտի տունը, որտեղ գերմանական պարետատունն էր, աշխատանքի բորսան և սպաների ճաշարանը։ Դրանից հետո Իտալական նրբանցքի տուն տեղափոխեցին աշխատանքի բորսան, ավելի ուշ այստեղ տեղակայված էին Տագանրոգի Լենինյան շրջանի կուսակցության և ՀամԼԿԵՄ շրջկոմները։

2000-ական թվականներին շենքում գործում էին ճարտարապետապլանային արհեստանոց, որը փաստաթղթեր էր մշակում փոքր կազմակերպությունների համար, գրքի տուն, կատալոգներով ֆրանսիական և իտալական հագուստի վաճառքի խանութ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական նրբանցք, 6-ի եռահարկ աղյուսե շենքի անկյունային մասը թեքված է։ Տան անկյունում և նրա ձախ կողմում շենքի մուտքերն են։ Տան կենտրոնական մասի առաջին հարկը կոպտատաշ քարից է։ Առաջին հարկի պատուհանները շրջանակված են պարզ որմնասյուներով։ Շենքն ունի միջհարկային քիվագոտի, որը պսակում է քիվը։ Երկրորդ հարկի պատուհաններն ունեն դեկորատիվ զարդաքիվեր[1]։

Շենքը ճարտարապետության, պատմության և մշակույթի հուշարձան է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с. — ISBN 5-17-005418-1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рыбалкин А. А. Итальянский переулок // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 370. — ISBN 978-5-88040-064-5.
  • Волошин В. Вдоль и поперёк Итальянского. — Таганрог: ИП Кравцов В.А., 2012. ISBN 978-5-904585-27-3.
  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.
  • Давидич Т. Ф. Стиль как язык архитектуры. — Харьков: Изд-во Гуманитарный центр, 2010. — 336 с. — ISBN 978-966-8324-70-3.
  • Собрание фасадов Его Императорского Величества, высочайше апробированных для частных строений в городах Российской империи. Ч. 1-4. СПб., 1809–1812.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]