Մայդուգուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Մայդուգուրի
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
Կարգավիճակքաղաք
Մտնում էԲորնո
ԲԾՄ320 մետր
Բնակչություն1 197 497 մարդ (2007)
Locator Map Maiduguri-Nigeria.png
Հիմնադրված է1909 թ.
Ժամային գոտիUTC+1
Կոորդինատներ: 11°50′ հս․ լ. 13°9′ ավ. ե. / 11.833° հս․. լ. 13.150° ավ. ե. / 11.833; 13.150

Մայդուգուրի (անգլ.՝ Maiduguri), քաղաք Նիգերիայի հյուսիս-արևելքում, Բորնո ֆեդերալ նահանգի վարչական կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1907 թվականին, որպես Նիգերիայի հյուսիսում գտնվող բրիտանական ուժերի ադմինիստրատիվ առաջնային պահակետ։ Հետագայում դարձել է Բարնու սուլթանի նստավայրը՝ Կուկավա և Դիկվա հին մայրաքաղաքների փոխարեն։ 1960-ական թվականներից սկսած քաղաքը բազմիցս եղել է էթնիկական և կրոնական հողի վրա տեղի ունեցած բռնությունների ականատես։ 1982 և 2001 թվականներին տարբեր կրոնական խմբերի միջև տեղի են ունեցել զանգվածային բախումներ[1][2]։

2006 թվականի փետրվարին քաղաքում տեղի է ունեցել մուսուլմանների զանգվածային խռովություններ, որոնք պայմանավորված էին դանիական թերթերից մեկում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակմամբ։ Խռովությունները քրիստոնեական թաղամասերում վերածվել են կոտորածների։ Ընդհանրումներից սպանվել է 15 մարդ և 12 եկեղեցական[3][4]։ 2013 թվականի մայիսի 14-ին Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման գործունեությամբ պայմանավորված` արտակարգ դրություն է մտցրել Մայդուգուրի շրջանում և երկրի հյուսիսում գտնվող մի շարք այլ շրջաններում[5]: Մոտ մեկ տարի քաղաքում համեմատաբար հանգիստ է եղել, սակայն 2014 թվականի հունիսի 4-ին քաղաքի ծայրամասում` Մայդուգուրի համալսարանի մոտ գտնվող Բարդերի գյուղում «Բոկո Հարամի» զինյալները հարձակում են գործել տեղի բնակիչների վրա՝ սպանելով մոտ 45 մարդու[6]։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում, Նգադ գետի ափին, Չադ լճից մոտ 100 կիլոմետր հարավ-արևմուտք։ Քաղաքում գործում է համալսարան և քաղաքային թանգարան։ 1964 թվականից Մայդուգուրում մեծ ջանքերով կառուցվել է երկաթգիծը, որը քաղաքը կապում է Գվինեական ծոցի ափի հետ (մինչև Պորտ Հարկորտ)[7]։ Քաղաքում կա միջազգային օդանավակայան։

Մայդուգուրիի կլիման տաք կիսաչորային է: Ամենաբարձր ջերմաստիճանը (47 °C) գրանցվել է 1983 թվականի մայիսի 28-ին, իսկ ամենացածրը` (5 °C), 1979 թվականի դեկտեմբերի 26-ին։

Մայդուգուրիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 40
(104)
42
(108)
44
(111)
46
(115)
47
(117)
42
(108)
43
(109)
36
(97)
38
(100)
39
(102)
39
(102)
38
(100)
47
(117)
Միջին բարձր °C (°F) 31.9
(89.4)
34.6
(94.3)
37.8
(100)
40.1
(104.2)
39.4
(102.9)
36.4
(97.5)
33.2
(91.8)
32.0
(89.6)
33.7
(92.7)
36.4
(97.5)
34.2
(93.6)
32.3
(90.1)
35.2
(95.4)
Միջին օրական °C (°F) 21.8
(71.2)
24.8
(76.6)
29.3
(84.7)
32.6
(90.7)
32.5
(90.5)
30.2
(86.4)
27.5
(81.5)
26.6
(79.9)
27.2
(81)
27.9
(82.2)
24.9
(76.8)
23.2
(73.8)
27.4
(81.3)
Միջին ցածր °C (°F) 12.6
(54.7)
15.3
(59.5)
19.7
(67.5)
21.9
(71.4)
25.5
(77.9)
24.5
(76.1)
22.9
(73.2)
22.3
(72.1)
22.4
(72.3)
20.7
(69.3)
16.0
(60.8)
13.1
(55.6)
19.9
(67.8)
Ռեկորդային ցածր °C (°F) 8
(46)
10
(50)
15
(59)
12
(54)
18
(64)
19
(66)
20
(68)
19
(66)
20
(68)
15
(59)
10
(50)
5
(41)
5
(41)
Տեղումներ մմ (դյույմ) 0.0
(0)
0.0
(0)
0.3
(0.012)
13.0
(0.512)
30.5
(1.201)
73.8
(2.906)
147.1
(5.791)
193.2
(7.606)
83.0
(3.268)
11.1
(0.437)
0.0
(0)
0.1
(0.004)
552.1
(21.736)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 0.0 0.0 0.5 1.6 4.0 7.0 10.7 10.7 6.8 1.4 0.0 0.0 42.7
% խոնավություն 15.4 11.2 12.0 17.5 28.4 38.4 55.5 63.4 54.8 30.2 19.0 19.6 30.2
Միջին ամսական արևային ժամ 266.6 249.2 257.3 237.0 263.5 249.0 217.0 204.6 225.0 285.2 282.0 275.9 3012,3
Միջին օրական արևային ժամ 8.6 8.9 8.3 7.9 8.5 8.3 7.0 6.6 7.5 9.2 9.4 8.9 8.26
Աղբյուր #1: NOAA,[8] Climate Charts (latitude: 11°51'N; longitude: 013°05'E; elevation: 354m, 1161')[9]
Աղբյուր #2: Voodoo Skies for record temperatures[10]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 1 197 497 մարդ։ Բնակչության մեծամասնությունը հաուսաներն են, Մայդուգուրիում ապրում են նաև կանուրիներ և բագգարաներ։ Համալսարանում դասավանդման լեզուն անգլերենն է։ Գերակշիռ մասն են կազմում իսլամի հետևորդները կան նաև քրիստոնյա փոքրամասնություններ։ Մայդուգուրի քաղաքը Հյուսիսային Նիգերիայի ավանդական առևտրային կենտրոնն է։ Մայդուգուրիի կենսամակարդակն ավելի բարձր է, քան Նիգերիայում կյանքի միջին մակարդակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eclipse triggers Nigeria riot. Barnaby Phillips, BBC. Wednesday, 10 January 2001.
  2. Nigerian Toll Put at 452 In Religious Riots. REUTERS, New York Times. November 1, 1982.
  3. «Al Jazeera: Fifteen killed in Nigerian cartoon riots»։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-23-ին։ Վերցված է 2007-04-06 
  4. «ReliefWeb: Nigeria's northeast state imposes curfew after religious crisis»։ Վերցված է 2007-04-06 
  5. «Nigeria: State of Emergency Declared»։ New York Times։ մայիսի 14, 2013։ Վերցված է հունիսի 6, 2013 
  6. Боевики «Боко харам» под видом проповеди устроили резню
  7. «NigeriaFirst.org: Revamping the Nigerian Railway»։ Արխիվացված է օրիգինալից 2006-12-16-ին։ Վերցված է 2007-04-06 
  8. «Maiduguri Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 22 July 2016 
  9. «Maiduguri, Nigeria Climate, Global Warming, and Daylight Charts and Data»։ Climate Charts։ Վերցված է 3 December 2013 
  10. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Voodoo Skies անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: