Մամրիչ ժակմանի
| Մամրիչ ժակմանի | |
Մամրիչ ժակմանի | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
| Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
| Ենթաընտանիք | Գորտնուկայիններ (Ranunculoideae) |
| Տրիբա | Anemoneae |
| Ցեղ | Մամրիչ (Clematis) |
| Տեսակ | Մամրիչ ժակմանի (C. ×) |
| Միջազգային անվանում | |
| Clematis × jackmanii | |
Մամրիչ ժակմանի (լատիներեն՝ Clematis jackmanii), հրանունկազգիների ընտանիքի, մամրիչ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառանման լիան է, որը հասնում է մինչև 3 մ բարձրության։ Տերևները կենտփետրաձև են, 3-5 տերևիկներով, որոնք ձվաձև են կամ լայն-ձվաձև, ներքևի կողմից թույլ մազմզուկապատ։ Ծաղկակիրները նուրբ են, երկու տերևանման ծաղկակիցներով։ Ծաղիկների տրամագիծը հասնում է 10-14 սմ-ի, մեծ մասամբ երեքական են, լայն բացված, սովորաբար մանուշակածիրանագույն կամ գրեթե վարդագույն, 4-ական բաժակաթերթիկներով։ Առէջային թելիկները կարճ են, կամ անհավասար Երկարությամբ, երբեմն ներքևի մասում մազմզուկապատ։ Սերմնապտուղը ունի երկար, փետրամազմզուկավոր ելուստ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Հիբրիդային ծագում ունի, ստացվել է մանուշակագույն' և բրդապատ մամրիչների տրամախաչումից։ Աչքի է ընկնում դեկորատիվ արտակարգ արժեքավոր հատկանիշներով, ունի բազմաթիվ սորտեր։ Արժանի է տարածման և լայն ուշադրության։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակվում է Երևանի բուսաբանական այգում և մի շարք սիրողայգեգործների կողմից։ Արարատյան դաշտի պայմաններում չի ցրտահարվում, սակայն ուժեղ սառնամանիքներից նկատելիորեն վնասվում է ծովի մակերևույթից 1500 մ-ից ավելի բարձրության վրա։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիական խումբը VI: Մշակության հավանական շրջանները 9—10, 18—20, 23-25, 28-32[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 127։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամրիչ ժակմանի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամրիչ ժակմանի» հոդվածին։ |
|