Մամիկոն Կորխմազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մամիկոն Կորխմազյան (1898, գյուղ Վաչիանի, Ախալքալաքի գավառում (այժմ՝ Վրաստանում) - 1970, Երևան), Անդրկովկասում հեղափոխական շարժման մասնակից։

ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։ 1918 թվականին մարտնչել է Բաքվի կոմունայի համար։ Այնուհետև գործուղվել է Հայաստան, որտեղ ընդհատակյա բջիջներ է կազմակերպել Ղամարլուում (Արտաշատ), Ուլուխանլուում (Մասիս) և այլուր։ 1919-1920 թվականներին եղել է Երևանի բոլշևիկյան ընդհատակյա կոմիտեի անդամ։ Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ 1920 թվականի դեկտեմբերին նշանակվել է Հայաստանի երկաթուղային ճանապարհների կոմիսար։ Դաշնակցության փետրվարյան խռովության ժամանակ (1921) կազմակերպել է Երևան կայարանի երկաթուղային շարժակազմի և նախկին «Ազատամարտ» զրահագնացքի էվակուացիան Ղամարլուի ճակատ և կռվել կարմիր պարտիզանների շարքերում։ Մինչև կենսաթոշակի անցնելը Կորխմազյանը մի շարք պատասխանատու պաշտոններ է վարել ՀԽՍՀ արհմիութենական, սովետական մարմիններում։

Հրապարակումներ մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 658 CC-BY-SA-icon-80x15.png