Մամեդ Յուսիֆ Ջաֆարով
Մամեդ Յուսիֆ Ջաֆարով ադրբ.՝ Məmməd Yusif Cəfərov | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 14, 1885 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 15, 1938 (53 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ, փաստաբան և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ և Մուսավաթ |
![]() |
Մամեդ Յուսիֆ Հաջիբաբա օկլի Ջաֆարով (ադրբ.՝ Məmməd Yusif Hacıbaba oğlu Cəfərov, մարտի 14, 1885, Բաքու, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 1938, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի քաղաքական և պետական գործիչ, իրավաբան, գիտնական, Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար (14 մարտի - 22 Դեկտեմբերի, 1919 թ.)[1][2];
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մամեդ Յուսիֆ Ջաֆարովը ծնվել է 1885 թվականին Բաքվում։ Ջաֆարովը միջնակարգ կրթությունը ստացել է Բաքվում։ 1907 թվականին ավարտել է Բաքվի տղամարդկանց գիմնազիան։ Գիմնազիանն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ավարտել է համալսարանը 1912 թվականին։ Նա պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Այնուհետև նա եկել է Բաքու և սկսել է աշխատել Բաքվի դատարաններից մեկում որպես դատավորի օգնական։ 1912 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա ընտրվեց Չորրորդ Պետական Դումա՝ Բաքվի, Էլիսավետպոլի և Երևանի նահանգների մուսուլմանական բնակչության կողմից։ 1912-1917 թվականներին Մ. Ջաֆարովը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում գործող Չորրորդ Պետդումային[3]։
1917 թվականին Ռուսաստանում հեղափոխություն է տեղի ունեցել։ 1917 թվականի մարտի 9-ին ստեղծվել է Անդկովկասյան Հատուկ Կոմիտե։ Մ. Ջաֆարովը նույնպես ընդգրկվել է կոմիտեի կազմի մեջ։ 1917 թվականի ապրիլին Բաքվում անցկացվել է Կովկասի մուսուլմանների համագումարը։ Համագումարին ներկա էր նաև Մ. Ջաֆարովը։ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության հաստատումից հետո Մ. Ջաֆարովը դարձել է արդյունաբերության և առևտրի նախարար։ Հետագայում նա ծառայել է որպես Արտաքին գործերի նախարար։
Մահացել է 1938 թվականի մայիսի 15-ին Բաքվում։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Энциклопедия Азербайджанской Демократической Республики = Azərbaycan Xalq Cümhuriyyəti Ensiklopediyası. — Лидер Нашриййат. — Баку, 2004. — Т. 1. — С. 279—281. — 440 с. — ISBN 9952-417-14-2.
- Протоколы заседаний мусульманских фракций Закавказского Сейма и Азербайджанского Национального Совета 1918 г. — Баку, 2006, с. 119
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Д. Б. Сеидзаде. Азербайджанские депутаты в Государственной Думе России. — Баку, 1991, с. 96
- ↑ Хронос. Джафаров Мамед-Юсуф
- ↑ «Մամեդ Յուսիֆ Ջաֆարով»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-07-ին։ Վերցված է 2020-01-28
- Մարտի 14 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Մայիսի 15 մահեր
- 1938 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մուսավաթ կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Ադրբեջանի պետական գործիչներ
- Ադրբեջանցի իրավաբաններ
- Ադրբեջանցի դիվանագետներ
- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Ռուսական կայսրության քաղաքական գործիչներ