Մահվան երթն Անատոլիայում և Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մահվան երթն Անատոլիայում և Հայաստանում (անգլ.՝ Death's Ride in Anatolia and Armenia), Ջոն Է․ Դուգլասի՝ 1920 թվականին Լոնդոնում հրատարակած գիրքն է, որտեղ նրա ելույթն է, որով նա անդրադարձել է հայերի կրած տանջանքներին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Է.Դուգլասն իր ելույթում ներկայացրել է հայերի կրած տանջանքները, անդրադարձել է թուրքական լծի տակ գտնվող բոլոր քրիստոնյաների աղետալի վիճակին։ Նա նշում է, որ չի քննադատում իսլամը, այլ հավատացած է, որ միլիոնավոր մուսուլմաններ, ովքեր բնակվում են Պարսկաստանում, Հնդկաստանում կամ արաբախոս երկրներում, համոզված են, որ Թուրքիան խայտառակում է իսլամը, անգամ նրա համար սպառնալիք ներկայացնում։ Հայերի զանգվածային կոտորածներին ու տեղահանությանն անդրադառնալով՝ պատվելի Դուգլասը մեջբերումներ է անում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի «Բոսֆորի գաղտնիքները» աշխատությունից՝ ապացուցելու երիտթուրքական կառավարության կողմից ջարդերը ծրագրված և կազմակերպված լինելու փաստը[1]։

Հեղինակի ելույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Է. Դուգլաս. Քեմբերուելի Սուրբ Ղուկաս (Լյուկ) եկեղեցու առաջնորդական փոխանորդ։ Պատվելի Ջ. Դուգլասը սույն քարոզով ելույթ է ունեցել Սաութուորք տաճարում Քենթրբերիի արքեպիսկոպոսի, Կ.Պոլսի հայոց պատրիարքի, Տրապիզոնի մետրոպոլիտի, Սիրիայի արքեպիսկոպոսի և Արևելյան ու Արևմտյան եկեղեցիների հոգևոր ներկայացուցիչների ու քաղաքական գործիչների ներկայությամբ 1920 թվականի մարտի 12-ին, երբ Լոնդոնում լուր էր ստացվել Կիլիկիայի ջարդերի մասին։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մենք հավաքվել ենք այստեղ` անվտանգության և խաղաղության մթնոլորտում, միասին խորհելու արևելքում գտնվող քրիստոնյա հպատակների մասին, ովքեր այժմ տառապում են դաժան կեղեքումներից և հալածանքներից։ Aquote2.png
Aquote1.png Փաստացիորեն, Մահվան և Դժոխքի երթը Փոքր Ասիայի հունական տարածքներում և Հայաստանում սկիզբ է առել դեռ ութ հարյուրամյակ առաջ։ Այն իր գագաթնակետին հասավ Մեծ պատերազմի ժամանակ։ Այն չդադարեց զինադադարի հետ միասին։ Մինչ այժմ, երբ մենք հավաքված ենք այստեղ, համընդհանուր սարսափը իր վերջին փուլում է։ Aquote2.png
Aquote1.png Թուրքական հանդուրժողականությունը նման է մազից կախված սրի, կամ այն ստրկատիրոջը, ով պահում է ստրուկներին տանջելով և աշխատացնում նրանց հավերժ մահվան սպառնալիքի տակ։ Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. J.A. Douglas, Death's Ride in Anatolia and Armenia, London, 1920