Մահացող լույսը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մահացող լույսը
Dying of the Light
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրթրիլեր, միստիկ ֆիլմ, մարտաֆիլմ և դրամա
Թվականդեկտեմբերի 5, 2014
Լեզուանգլերեն և արաբերեն
ՌեժիսորՓոլ Շրեդեր
Սցենարի հեղինակՓոլ Շրեդեր
ԴերակատարներՆիկոլաս Քեյջ, Անտոն Ելչին, Irène Jacob?, Victor Webster?, Alexander Karim?, Geff Francis?, Adetomiwa Edun?, Silas Carson? և Serban Celea?
ԵրաժշտությունՖրեդերիկ Բիեդման
Պատմվածքի վայրՔենիա
Նկարահանման վայրԲուխարեստ և Ավստրալիա
ԿինոընկերությունRed Granite Pictures?
Տևողություն94 րոպե

«Մահացող լույսը» (անգլ.՝ Dying of the Light), ռեժիսոր Փոլ Շրեդերի թրիլերը` նկարահանված 2014 թվականին: Կինոնկարը հիմնականում արժանացել է քննադատների բացասական կարծիքներին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործակալ Էվան Լեյքը՝ ԿՀՎ-ի վաստակավոր վետերան է։ Նա երկար տարիներ հետապնդում է Մոհամեդ Բանիրին, որը Մերձավոր Արևելքի ամենավտանգավոր ահաբեկիչներից է։ Նրանց կապում են անձնական հաշիվները՝ մոտ 20 տարի առաջ ահաբեկիչը խոշտանգել էր Էվանին և մասամբ այլանդակել նրան: Ըստ հետախուզությունների տվյալների՝ ահաբեկիչը վաղուց մահացել է, բայց Լեյքը դրան չի հավատում: Էվան Լեյքին ախտորոշում են ծերունական աճող մարազմ։ Էվանի ֆիզիկական վիճակը օրեցօր ավելի բարդանում է և նրան հուշում են, որպեսզի շուտափույթ անցնի թոշակի: Բանիրը նույնպես կռիվ է տալիս արյան անբուժելի գենետիկական հիվանդության հետ, որը հետապնդում է նրա ընտանիքին:

Ծանոթանալով մի ռումինացի հետախույզի հաշվետվության հետ՝ Էվանը իմանում է, որ ձերբակալվել է ոմն սուրհանդակ, որը տեղափոխում էր հազվագյուտ դեղեր, որոնք հնարավոր է, պատվիրել էր Բանիրը: Սուրհանդակը նախընտրում է մահանալ, բայց չհանձնվել: Էվանը ղեկավարությանը առաջարկում է վերսկսել ահաբեկիչին բռնելու փորձերը, սակայն նրա խոսքերը ոչ ոք չի լսում: Էվանը և իր ընկեր Միլթոնը սկսում են ինքնուրույն հետաքննություն և դուրս են գալիս ռումինացի դեղագետ, պրոֆեսոր և Բանիրի խորհրդատուի հետքին։ Այնուհետև դիմահարդարման օգնությամբ Էվանը ստանում է պրոֆեսորի տեսքը, ու մեկնում Քենիա, որտեղ հետևում է Բանիրին: Վերջնական կռվում հաղթահարելով հիվանդության նոպաները, Լեյքը հաղթում է իր թշնամուն, բայց ինքը ծանր վիրավորվում է: Վերջում Էվանը ուղղորդում է իր ավտոմեքենան հանդիպակաց գոտի՝ բեռնատարի անիվների տակ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սցենարը գրվել է 2010 թվականին և երկար ժամանակ եղել է Շրեդերի և պրոդյուսերների միջև վեճի առարկա: Նախագիծը ուզում էին փոխանցել Նիքոկաս Ռեֆնին, բայց մտածելուց հետո նա հրաժարվել է: Գլխավոր դերի համար պլանավորել էին Հարիսսոն Ֆորդին, բայց նա նույնպես չի ցանկացել մասնակցել։ Արդյունքում սցենարը վերադարձավ Շրեդերին, իսկ գլախավոր դերում ընտրեցին Նիկոլաս Քեյջին: Ֆիլմի նկարահանումները ընթացել են առանց հատուկ էքսցեսների, 2014 թվականի սկզբին Ռումինիայում և Ավստրալիայում[1]:

Մոնտաժման փուլից հետո ֆիլմի սևագիր օրինակը ցուցադրեցին Grindstone Entertainment-ին։ Նրանք դիտողություններ արեցին այն մասին, որ ֆիլմը չափազանց տարբերվում է սցենարից և խորհուրդ են տվեցին ուղարկել լրացուցիչ մշակման: Երկրորդ բացասական գնահատականից հետո Շրեդերը հրաժարվեց հետագա վերանայումներից և բոլոր նյութերը հանձնեց կինոարտադրողին: Սաունդրեքը գրվեց Շրեդերի հեռանալուց հետո: Ընդհանուր առմամբ, ըստ կինոարտադրողի հաղորդմամբ ֆիլմի ռեժիսորի մտադրության 80 %-ը պահպանվել է[2]:

ԱՄՆ-ում ֆիլմը վարձույթի է տրամադրվել սահմանափակ քանակով կինոթատրոններին և միաժամանակ Grindstone Entertainment ցանցի տեսանյութի պահանջարկով 2014 թ. դեկտեմբերին[3]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների արձագանքները ֆիլմի վերաբերյալ հիմնականում հակասական էին: Մեծամասնությունը նշեց , որ ֆիլմը թողնում է հստակ չավարտված արտադրանքի տպավորություն, մոնտաժի ակնհայտ խնդիրների պատճառով: Ռոջեր Էմբերթի կայքը նշվեց, որ, չնայած պատմությունը հստակորեն ստեղծված է Շրեդերի ոճով, արդյունքը հիասթափեցնող էր: Նաև նշվել է դերասանների անհամոզիչ խաղի մասին: Hollywood Reporter առանձնացրեց սցենարի խնդիրները, դանդաղացված գործողությունները։ Բեն Քենիգսբերգը (New York Times) նշեց, որ, չնայած թույլ ինտելեկտուալ բաղադրիչների, ֆիլմը համարվում է լավ լրտեսական թրիլեր «մուկ ու կատու» ենթաժանրում, հետաքրքիր հայելային հակադրությամբ՝ հակասական կերպարներով[4][5][6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Is Nicolas Refn Looking to Harrison Ford to Star in The Dying of the Light? (Ստուգված է 26 Հոկտեմբերի 2015)
  2. Paul Schrader, Nicolas Refn, Producers Talk ‘Light’ Troubles (Exclusive) / Variety (Ստուգված է 26 Հոկտեմբերի 2015)
  3. Director Paul Schrader Says His New Nicolas Cage Movie «Was Taken Away From Me» (Ստուգված է 31 Հոկտեմբերի 2015)
  4. A Cat and a Mouse, Both Slipping but Still at Odds / New York Times (Ստուգված է 26 Հոկտեմբերի 2015)
  5. Roger Ebert site movie review (Ստուգված է 26 Հոկտեմբերի 2015)
  6. 'Dying of the Light': Film Review / Hollywood Reporter (Ստուգված է 26 Հոկտեմբերի 2015)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]