Մակեդոնիա Բլաս Ֆլորես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակեդոնիա Բլաս Ֆլորես
Դիմանկար
Ծնվել է1958
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան
 Macedonia Blas Flores Վիքիպահեստում

Մակեդոնիա Բլաս Ֆլորես (իսպ.՝ Macedonia Blas Flores, անվանվել է ըստ իսպանական անվանարկման սովորության. Բլաս՝ հայրական ազգանունը, Ֆլորես՝ մայրական, 1958), օտոմի ծագմամբ մարդու իրավունքների հարցերով մեքսիկացի ակտիվիստ։ 2005 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր օտոմի ցեղի կանաց նկատմամբ կատարված բռնությունների դեմ պայքարելու համար։ 1997 թվականից գլխավորում է օտոմի ցեղին աջակցող Fotzi Ñahño սոցիալական ասոցիացիան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաս Ֆլորեսը Մեքսիկայի Կերետարո նահանգի Ամեալկո քաղաքի Էլ Բոտե շրջանից է։ Ունի 12 երեխա։ Տարիներ շարունակ զբաղվել է ձեռագործ իրերի վաճառքով։ 1997 թվականից աշխատել է Fotzi Ñahño սոցիալական ասոցիացիայում, որտեղ բարձրաձայնել է օտոմի ցեղի մարդկանց իրավունքներն ու գենդերային բռնության հարցերը։ Ընկերակցությունում կազմակերպել է սեմինարներ կանանց գենդերային բռնության, բնիկ աղջիկների շրջանում բռնությունների կանխարգելման, կանանց ալկոհոլիզմի կանխարգելման վերաբերյալ։ Ներգրավված է նաև բույսեր տնկելու ծրագրում, ինչպես նաև աջակցում է կանանց տնտեսական զարգացմանը։

Այն, ինչ անում եմ՝ լավ է, քանզի դա անում եմ բռնությունից տառապող բոլոր կանանց համար[1]։

2003 թվականին երկու կանանց կողմից (մայր և աղջիկ) անհիմն մեղադրվել է սեռական դավաճանության մեջ։ Համաձայն իր հնդկական գյուղի պատժի՝ երեք կին նրան ծնկաչոք իջեցրել են գետնին և չիլի տաքդեղի մածուկով վնասել նրա սեռական օրգանները[2]։ Ակտիվիստը, առաջնորդվելով Իդալգո նահանգի մարդու իրավունքների հանձնակատարի խորհրդով, քրեական գործ է հարուցել իրեն վնասողների նկատմամբ՝ դառնալով առաջին հնդկացի կինը, ով դիմում է այս քայլին։ Մեկնելով Մեխիկո՝ նա Կոնգրեսի անդամներին տեկացրել է իր փորձության մասին[2], փաստ, որը գրավել է ակտիվիստների և ԶԼՄ-ների ուշադրությունը։ Այս դեպքից հետո Բլաս Ֆլորեսը որոշել է ավելի ակտիվ կերպով զբաղվել օտոմի ցեղի կանանց իրավունքների պաշտպանությամբ, որի համար էլ 2005 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, ինչը խթան է հանդիսացել, որ նա Չափահասների կրթության ազգային ինստիտուտում (Instituto Nacional para la Educación de los Adultos) սովորի կարդալ և գրել, ինչպես նաև մաթեմատիկական գործողություններ կատարել։

2005 թվականին Բլաս Ֆլորեսն առաջադրվել է Asociación 1000 Mujeres para el Premio Nobel de la Paz մրցանակի իր համայնքում կանանց աջակցելու ակտիվ գործունեության համար[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Escobar Ledesma, Agustín (25 September 2005). "El Nobel de la Paz para Macedonia". La Jornada Semanal (in Spanish).
  2. 2,0 2,1 Stevenson, Mark (2004 թ․ փետրվարի 8). «A Tolerance for Intolerance». Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  3. Winocur, Mariana (2008 թ․ ապրիլի 7). «Macedonia Blas: Morir en defensa de los indígenas» (Spanish). Revista Milenio. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Arreola, Juan José. «Indígena otomí lucha contra la violencia» (Spanish). El Universal. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)