Jump to content

Մալմֆրիդ Կիևցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալմֆրիդ Կիևցի
 
Ծննդյան օր 1090-ականներ
Վախճանի օր ոչ վաղ քան 1137
Դինաստիա Ռյուրիկովիչներ
Քաղաքացիություն Նորվեգիա և Դանիա
Հայր Մստիսլավ I
Մայր Քրիստինա Ինգեսդոտեր
Ամուսին Էրիկ II և Սիգուրդ 1-ին
Զավակներ Քրիստին Սիգուրդսդատեր

Մալմֆրիդ Կիևցի (Մալ(մ)ֆրիդ Մստիսլավնա[1]), 1090-ականներ - ոչ վաղ քան 1137), համաձայն սագաների՝ Գարդարիկայի կոնունգ Հարալդի (Մստիսլավ Մեծ) և Քրիստիանա Ինգեսդոթթերի դուստրն է։ Նա ամուսնացած է եղել երկու սկանդինավայն միապետների՝ Նորվեգիայի և Դանիայի թագավորների հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին ամուսնության հանգամանքների մասին շատ քիչ տեղեկություններ են հայտնի։ Ըստ ավանդույթի համարվում է, որ մոտ 1111 թվականին նա գտնվել է Շլեզվիգում յարլ Էյլիվայի մոտ և այնտեղ տեղի է ունեցել նրա հարսանիքը Նորվեգիայի թագավոր Սիգուրդ I Խաչակիրի հետ, ով վերադարձել էր խաչակրաց արշավանքից։ Սակայն 12-րդ դարի նորմանդացի ժամանակագիր Օդերիկ Վիտալիսի «Եկեղեցական պատմության» մեջ նշվում է, որ Սիգուրդը վերադառնալով Երուսաղեմից, կանգ է առնում Ռուսիայում և այնտեղ կնության է առնում թագավորի աղջկան։ Օդերիկի տեղեկությունները Սիգուրդի այդ ճանապարհորդության վերաբերյալ բացառիկ է, թեև խաչակիրների երթուղին հաճախ անցնում էր Ռուսիայով, իսկ այն թե ինչպես կարող էր հարսնացուն հայտնվել Շլեզվիգում պարզ չէ[1]։

Այս ամուսնությունը նկարագրվում է որպես դժբախտ։ 1128 թվականին ամուսինը վերջնականապես հրաժարվում է նրանից (ամուսնալուծության մասին հիշատակել է Սնորրին) և սկսում է ապրել ոմն Ցիցելայի հետ, ինչը ընդհարում է առաջացնում եկեղեցական նվիրապետություն հետ, ովքեր անողոք դիրքորոշում էին զբաղեցրել[1]։

Մալմֆրիդն ու Սիգուրդը ունեին մեկ աղջիկ՝ Քրիսթենը (անվանվել է մայրական կողմի տատիկի անվամբ), ով ամուսնացավ խաչակրաց արշավանքի ժամանակ հոր դաշնակից յարլ Էրլինգ Սկակկեի հետ և դարձավ Նորվեգիայի ապագա թագավոր Մագնուս V-ի մայրը։

Մալմֆրիդը կազմակերպեց իր խորթ որդու Մագնուսի, (Սիգուրդի և նրա սիրուհիներից մեկի որդու) և իր քույր Ինգեբորգի և դանիացի արքայազն Կնուդ Լավարդի դստեր՝ Քրիսթին Կնուդսդոթթերի ամուսնությունը։ Սակայն այս ամուսնությունը, համաձայն սագաների, նույնպես անհաջող էր, քանի որ Մագնուսը չէր սիրում իր կնոջը։

Երբ 1130 թվականին Սիգուրդը մահացավ ժանտախտից, նրա խորթ որդին Մագնուսը դարձավ թագավոր և Մալմֆրիդան մեկնեց Դանիա՝ իր քրոջ մոտ։ Այստեղ նա միացավ գահի համար պայքարող քրոջն ու նրա ամուսնուն, ընդդեմ վերջինիս հորեղբայր Նիլսի։ Մագնուսը այս պայքարում նրանց աջակցություն էր ցուցաբերում։ Սակայն 1131 թվականին Նիլսը սպանեց Կնուդին, վերջինիս ծուղակը գցելով։

1133 թվականին Մալմֆրիդն ամուսնացավ Էրիկ Անմոռացի հետ, ով սպանված Կնուդ Լավարդունի համահայր եղբայրն էր։ Շուտով նրանք ստիպված եղան փախչել Նիլսի հետապնդումներից դեպի Նորվեգիա՝ Մագնուսի մոտ։ Սակայն Մագնուսի կինը՝ Քրիսթին զգուշացրեց նրանց այն մասին, որ ամուսինը ցանկանում է դավաճանել նրանց և մատնել Նիլսին։ Այդ ժամանակ Էրիկը և Մալմֆրիդը պաշտպանություն գտան Մագնուսի դեմ գահի համար պայքարող Հարալդ Գիլլիի մոտ։ Այս պատճառով Մագնուսը Քրիսթինին իրենից հեռացրեց։

Հաջորդ տարում Էրիկը հաղթեց Նիլսին և դարձավ Դանիայի թագավոր։ Պահպանվել է նրա Լունդյան տաճարի հրովարտակը, որում նա իր կնոջը անվանում է շվեդական թագավորի թոռնուհի։

Էրիկը հայտնի թագավոր չէր։ 1137 թվականի հուլիսին նա սպանվեց տինգում։ Այս սպանությունից հետո Մալմֆրիդայի մասին ոչինչ հայտնի չէ։ Երեխաներ նրանք չունեին, նրա միակ ժառանգ Սվեյն-Պյոտր Գրաթեն, ամենայն հավանականությամբ ծնվել էր հարճից։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
16. Յարոսլավ Իմաստուն
 
 
 
 
 
 
 
8. Վսեվոլոդա I-ին Կիևացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
17. Ինգեգերդա
 
 
 
 
 
 
 
4. Վլադիմիր Մոնոմախ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
18. Կոստանդին IX Մոնոմախոս
 
 
 
 
 
 
 
9. Անաստասիա Բյուզանդացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2. Կոնունգ Գարդարիկ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
20. Հուդվին Ուեսսեկսկացի
 
 
 
 
 
 
 
10. Հարոլդ II-րդ Հուդվիսոն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
21. Ջայդ Թհորքելսդոտտեր
 
 
 
 
 
 
 
5. Հիտա Ուեսսեկսկացի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11. Էդիթ Սվոնիք
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1. Մալմֆրիդ Կիևցի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12. Ստենքիլ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6. Ինգե Առաջին
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26. Էդմունդ Ծեր
 
 
 
 
 
 
 
13. Saint Ingamoder Emundsdotter of Sweden
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
27. Ասթրիդ Նյոլստադեր
 
 
 
 
 
 
 
3. Քրիստիանա Ինգեսդոթթեր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
14. Sigtorn? or Prince Ingvar of Sweden
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
7. Հելենա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Литвина А. Ф., Успенский Ф. Б. Выбор имени у русских князей в X-XVI вв.. — 246-7 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Фонд средневековой генеалогии
  • «The Large Danish Encyclopedia» (1998 edition)
  • Nils Petter Thuesen. «Magnus 4 Sigurdsson Blinde» I: Norsk biografisk leksikon, 2. utg. Bd 6. 2003.
  • Knut Helle. Aschehougs Norgeshistorie. Bd 3. Under kirke og kongemakt. 1995
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալմֆրիդ Կիևցի» հոդվածին։