Մագնուս IV Կույր (Նորվեգիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնուս IV Կույր
նորվ.՝ Magnus Sigurdsson den blinde
Անշունչ Մագնուսը
Դրոշ
Դրոշ
Նորվեգիայի թագավոր
1130 - 1136
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր 1115
Ծննդավայր Նորվեգիա
Վախճանի օր նոյեմբերի 12, 1139
Վախճանի վայր Վալեր, Էստֆոլդ, Նորվեգիա
Դինաստիա Hardrada dynasty?
Քաղաքացիություն Նորվեգիա
Հայր Սիգուրդ 1-ին
Մայր Borghild Olavsdotter?
Ամուսին Christina of Denmark?

Մագնուս IV Սիգուրդսոն կամ Մագնուս Կույր (նորվ.՝ Magnus Sigurdsson den blinde, 1115, Նորվեգիա - նոյեմբերի 12, 1139, Վալեր, Էստֆոլդ, Նորվեգիա), Նորվեգիայի թագավոր 1130-1135 թվականներին։

Խաչակիր թագավոր Սիգուրդ I-ի որդին։

Նորվեգիայի գահը կիսել է իր գահակցի՝ Հարալդ Գիլլիի հետ, ով հանդիսանում էր իր հորեղբայրը։ Նորվեգիայի քաղաքացիական պատերազմների ընթացքում Մագնուսը կուրացավ և զոհվեց գորշ կղզու ճակատամարտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հին սկանդինավյան առասպելի՝ Մագնուսը ծնվել է Օլաֆի մահից անմիջապես հետո՝ 1115 թվականին[1]։ Մագնուսը Նորվեգիայի թագավոր Սիգուրդ I-ի և նրա հարճ Բորգհիլդ Օլաֆսդոտիրի որդին էր։

1127 թվականին Նորվեգիա է եկել Հարալդ Գիլլիի անունով մի մարդ, ով իրեն կոչել է Սիգուրդ I-ի եղբայրը։ Նա կանգնեց «աստվածային դատաստանի»՝ Օրդալիումի դիմաց և երդվեց չհավակնել Նորվեգիայի գահին քանի դեռ Սիգուրդը և իր որդին ողջ են[1]։

Մագնուսը և Հարալդը գրեթե անմիջապես դարձան երդվյալ թշնամիներ։ Ըստ սագասի՝ նրանք անընդհատ վիճում էին։ Հիմնական պատճառն այն էր, որ Հարալդը ֆիզիկական կարողություններով գերազանցում էր Մագնուսին[1], որն էլ կասկածի տեղիք էր տալիս Նորվեգիայի թագաժառանգի մոտ։

1130 թվականին խաչակրաց արշավանքի ժամանակ զոհվեց Նորվեգիայի թագավորը։ Մագնուսն անմիջապես իրեն հռչակեց Նորվեգիայի թագավոր։

Կառավարումն ու Նորվեգիայի քաղաքացիական պատերազմի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սկանդինավյան առասպելի՝ Մագնուսն եղել է ամբարտավան և դաժան, կոպիտ և անբարյացակամ[2]։ Իր կառավարման ընթացքում ջանք է թափելով միայն պահպանել իր հորից մնացած ժողովրդականությունն ու հռչակավորությունը։

Դրա հետ մեկտեղ Հարալդ Գիլլին դրժելով Օրդալիումին տված իր երդումը շարունակաբար քարոզում էր իրեն թագավոր հռչակելու մասին։ Նորվեգիայի տարբեր երկրամասերում և Օսլոյում նա ձեռք էր բերել կողմնակիցներ, ովքեր սատարում էին նրա գաղափարախոսությանը։

Սիգուրդ I-ին տված երդման դրժումը նա բացատրում է նրանով, որ նա այդ ամենն ասել է ճնշման տակ՝ հարկադրաբար[2]։ Սրան հաջորդում է այն, որ սկսվում է Նորվեգիայի շրջադարձային պատմության ժամանակաշրջանը, քանի որ երկրում սկսվում է բազմամյա քաղաքացիական պատերազմներ[3]։

Երեք տարվա ընթացքում՝ մինչև 1113 թվականը, թագավորները իշխանում էին իրենց վերահսկողության գոտիներում՝ համեմատաբար խաղաղ պայմաններում։ Սակայն այս իրավիճակը ձեռնտու չէր, ո՛չ Մագնուսին և ո՛չ էլ Հարալդին։

1133 թվականի ձմռանը Հարալդը և Մագնուս IV-ը որոշում են հանդիպել, սակայն որոշակի խնդիրների պատճառով այդ հանդիպումը տեղի չի ունենում։ 1134 թվականի գարնանը Մագնուսը բացահայտ հայտարարել է, որ նախապատրաստվում է պատերազմ սկսել Հարալդ Գիլլիի զորքերի դեմ։

Նա պատերազմ սկսելու դրդապատճառն համարում է Հարալդի սուտ վկայությունը և երդմնադրժությունը։ Հարալդը ևս սկսեց զորքեր հավաքեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից՝ Օպլանդից և Վիկենից՝ Վետսլաննից։

1134 թվականի օգոստոսի 9-ին՝ Սուրբ Լավրենտիոսի տոնի ժամանակ Հարալդն իր կես հազարանոց բանակով հարձակում գործեց։ Հանկարծակի Հարալդի սկաուտները տեղեկացրեցին, որ Մագնուսի 6000-անոց բանակը դիմում է հակահարվածի։ Նորվեգիայի քաղաքացիական պատերազմը թևակոխեց զինված պայքարի փուլ։

Ինքնակալության տապալումն ու թշնամու բազմումը գահին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարալդ Գիլլին արագ հավաքել է նոր բանակ և 1134-1135 թվականների ձմռանը վերադարձել է Նորվեգիա։ 1135 թվականի հունվարի 7-ին Հարալդի բանակը գրավում է ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Բերգեն քաղաքը։

Մագնուսը փորձեց փախչել քաղաքից, սակայն Հարալդի զինվորները ռազմակալել էին Բերգենի նեղուցը։ Այսպիսով Մագնուսը հայտնեց շրջափակման մեջ բոլոր կողմերից։ Հարալդի զինվորները գերի վերցրեցին Նորվեգիայի թագավորին։

Մագնուս IV-ը գահընկեց եղավ և Հարալդը հռչակվեց Նորվեգիայի միանձնյա ղեկավար։ Որպես պատիժ՝ Մագնուսի ստրուկներին տրվեց ողորմություն և թագավորի հանդեպ ազատ գործունեության իրավունք։ Նրանք կուրացրեցին Մագնուսի աչքերը, ամորձատեցին՝ վնասելով սեռական օրգանները, իսկ վերջում կտրեցին աջ ոտքը։ Այլանդակված Մագնուսը «Կույր» մականունով ուղարկվեց Մունկհոլմեն կղզում գտնվող բենեդիկտյան վանք։

Մագնուսը վանքում ապրել է մինչև 1136 թվականը, երբ Սիգուրդ Սլեմբեն սպանում է Հարալդ IV-ին։ Սիգուրդը, ով Մագնուսի ապօրինի որդին էր սկսեց հավակնել Նորվեգիայի թագավորի կոչմանը։ Մագնուսը միանում է Սինգուրդին և վերջինս կարողանում է հաջողության հասնել։

1137 թվականին Մագնուսի ղեկավարած նավատորմը Միննա կոչվող վայրում պարտություն է կրում Ինգի I Սապատավորին։ Մագնուսը կարողանում է փախուստի դիմել։

Մագնուսը ուղարկվեց դեպի Դանիայի հարավ, որտեղ նրան միացավ Սիգուրդ Սլեմբեն։ Նրանք ապարդյուն կերպով օգնություն են խնդրել Դանիայի թագավոր Էրիկից։ Միակ բանը, որն արեց Էրիկը, դա դանիական նավերի վարձակալության տալն էր Սիգուրդին։

1139 թվականին դանիա-նորվեգական միացյալ նավատորմը տեղափոխվեց Նորվեգիայի հյուսիս։

Գորշ կղզու ճակատամարտը ու Մագնուսի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1139 թվականի նոյեմբերի 12-ին՝ կիրակի՝ Սուրբ Մարտինի տոնակատարության հաջորդ օրը, երկու նավատորմերը հանդիպել են միմյանց մոխրագույն կղզի կամ գորշ կղզի կոչվող վայրում։

Մագնուսի և իր կողմնակիցների նավատորմը բաղկացած էր 30 նավերից, որոնցից 12-ը սեփական էին, իսկ 18-ը պատկանում էին Դանիայի թագավորական նավատորմին։ Սակայն ճակատամարտի սկիզբը շրջադարձային եղավ, քանի որ հանկարծակիորեն դանիական նավերը լքեցին պատերազմի դաշտը։

Նորվեգիայի թագավորական զորքերը Տոստոլֆի, Ամունդի և Օտտարի հրամանատարությամբ սկսեցին զանգվածաբար ոչնչացնել թշնամիներին։ Շուտով «ժողովրդի համար» նրանք խորտակեցին այն նավը, որտեղ գտնվում էր կույր Մագնուսը։

Իր ջոկատականներից մեկը՝ Հրեյգար անունով, տեսնելով եղածը շտապեց վիրավոր Մագնուսին տեղափոխել իր նավը։ Սակայն այն ժամանակ, երբ Մագնուսն ու իր ջոկատականը նավի տախտակամածի վրա էին թշնամու նիզակը խոցում է Հրեյգարին և ապա՝ Մագնուսին։ Հենց այսեպ էլ մահանում է Նորվեգիայի նախկին թագավորը։

Տոստոլֆ Ալիսոնի հրամանով նրա մարմինը ամփոփվում է Օսլոյի Սուրբ Հալվարդի եկեղեցում, որտեղ թաղված էր նաև իր հայրը՝ Սիգուրդ I-ը։ Հետագայում Արևելյան Նորվեգիայում կանգնեցվել է Մագնուսի հուշարձանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնուսն ամուսնացած է եղել Քրիստինի հետ, ով ունեցել է ազնվական ծագում՝ լինելով Դանիայի թագավոր Էրիկ I-ի դստեր՝ Կնուդ Լավարդի և ռուսաց իշխան Ինգեբորգ Կիևացու դուստրը։

Համաձայն սագայի՝ Մագնուսը չի սիրել իր կնոջը և հոր՝ Դանիայի թագավորի մահից հետո վերջինիս հետ է ուղարկել Դանիա։ Սրանով էլ պայմանավորված է դանիական արքունիքի վատ վերաբերմունքը Մագնուսի նկատմամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հին սկանդինավյան սագան Մագնուս Սինգուրդսոնի մասին Սկանդինավյան առասպելաբանություն, Նորվեգիայի թագավորներն ու թագաժառանգները
  2. 2,0 2,1 Հին նորվեգական առասպելաբանություն Մագնուս IV կույրի և Հարալդ Գիլլիի մասին Նորվեգիայի շրջադարձային քաղաքացիական պատերազմների ժամանակաշրջանը
  3. Քաղաքացիական պատերազմների ժամանակաշրջանը նորվեգական իրականության մեջ