Մալինովսկու փողոց (Դոնի Ռոստով)
Մալինովսկու փողոց | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 7,5 ± 0,1 կմ |
Անվանվել է | Ռոդիոն Մալինովսկի |
Մալինովսկու փողոց (ռուս.՝ Улица Малиновского), փողոց Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Այն քաղաքի արևմտյան մասի կենտրոնական տարանցիկ մայրուղին է։ Փողոցը սկսվում է Նոզաձեի փողոցի հետ Վսեսոյուզնայա փողոցի խաչմերուկից և ավարտվում «Դոնի Ռոստով-Կենտրոնական» ռազմական օդանավակայանի շրջանում։ Փողոցը մեծ մասամբ տեղակայված է քաղաքի Խորհրդային շրջանում և միայն երկաթուղային ճանապարհով անցակետի տարածքում փողոցը դառնում է Հոկտեմբերյան և Մյասնիկովի շրջանների սահմանը։ Տների համարակալումն աճում է հարավից հյուսիս։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցն անվանվել է խորհրդային զորահրամանատար և քաղաքական գործիչ, Հայրենական մեծ պատերազմի զորավար, Խորհրդային Միության կրկնակի և Հարավսլավիայի ժողովրդական հերոս, 1957-1967 թվականներին ԽՍՀՄ պաշտպանության նախարար, Խորհրդային Միության մարշալ Ռոդիոն Մալինովսկու անունով[1]
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցը հիմնականում օգտագործվում է տարանցիկ երթևեկության համար, սակայն տարբեր հատվածներում ներկայացված է հասարակական տրանսպորտը։
Զարգացման հեռանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակվել են երկաթուղային ճանապարհով անցակետի վերակառուցման նախագծի լուծումներ, սակայն իրականացումը հետաձգվել է մինչև 2018 թվականը ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման պատճառով[2]։
Հետաքրքրաշարժ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալինովսկու փողոցը ճանաչվել է ամենավտանգավորը Ռոստովի մարզում։ Ռուսաստանում վթարայնության առումով այս փողոցը երկրորդն է։ Բացի այդ, ըստ էկոլոգիական քարտեզի, Դոնի Ռոստովի Մալինովսկու փողոցը առավել աղտոտված և բնակվելու համար անբարենպաստ փողոցներից մեկն է[1]։
Հիշարժան շենքեր և կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առանցքակալների տասներորդ գործարան[3]
- Սառցակոմբինատ թիվ 3[4]
- «Ֆորտունա» ավտոշուկա
- «Ոսկե Բաբելոն» առևտրաժամանցային կենտրոն
- «Յոթերորդ երկինք» հյուրանոց[1]
Հատող փողոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալինովսկու փողոցը հարավից հյուսիս հատող նշանակալի փողոցներ.
- Կաշիրյան փողոց
- Կրասնոդարի 2-րդ փողոց
- Կոմունիստական պողոտա
- Ստաչկայի պողոտա
- Ժմայլովի փողոց
- 339-րդ Հրաձգային դիվիզիայի փողոց
- Երյոմենկոյի փողոց
- Դովատորի փողոց
- Մեքենաշինական 1-ին նրբանցք
- Տագանրոգի փողոց
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Առանցքակալների տասներորդ գործարան» ԲԲԸ շենքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Улица Малиновского».
- ↑ Путепровод над железной дорогой на Малиновского
- ↑ ГПЗ-10
- ↑ «Хладокомбинат №3». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.