Խորհրդային շրջան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Խորհրդային շրջան

Զինանշան
Coat of Arms of Rostov-on-Don.svg
Soviet Area.JPG
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Կարգավիճակ Ռուսաստանի քաղաքի շրջան
Մտնում է Դոնի Ռոստով
Բնակչություն 183 144 մարդ[1]
Տարածք 85,4 կմ² կմ²
Советский район Ростова-на-Дону.png
Հիմնադրված է դեկտեմբեր 1973 թ.
Առաջին հիշատակում 1973
Լուծարված է 1973
Հեռախոսային կոդ 863
Կոորդինատներ: 47°13′59.999988100002″ հս․ լ. 39°34′59.999988100008″ ավ. ե. / 47.23333333002777579° հս․. լ. 39.58333333002777721° ավ. ե. / 47.23333333002777579; 39.58333333002777721
rostov-gorod.ru

Խորհրդային շրջան (ռուս.՝ Советский район), վարչատարածքային միավոր, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաք 8 շրջաններից մեկը։ Կազմավորվել է 1973 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի 50-ական թվականների վերջին և 60-ական թվականների սկզբին Դոնի Ռոստովի արևմտյան ծայրամասի հարավարևելյան մասում հայտնվեցին առաջին երկհարկանի շենքերը։ Արդեն այդ ժամանակ մոտակայքում կառուցվում էր առանցքակալների գործարանը, որը դարձավ ԽՍՀՄ-ում տասներորդը։ Բնակելի շենքերից հետո միկրոշրջանում հայտնվեցին առաջին խանութը, որն անվանվեց «Նովոսյոլ», առաջին՝ թիվ 92 դպրոցը (մաթեմատիկական), առաջին առևտրի կենտրոնը՝ «Չերյոմուշկին», առաջին մանկական կոմբինատը՝ «Օդուվանչիկը»։

Երեք տարի անց Արևմտյան բնակելի զանգվածը հիշեցնում էր արբանյակ-քաղաք։ Կարճ ժամանակում այստեղ հայտնվել է երկու արդյունաբերական գոտի՝ Արևմտյան և Հյուսիսարևմտյան։ Ոչ պաշտոնապես Արևմտյան բնակելի զանգվածն անվանում էին Սովետսկ քաղաք։ 1973 թվականի դեկտեմբերին այն դարձավ Դոնի Ռոստով քաղաքի յոթերորդ շրջանը՝ Խորհրդայինը։

2008 թվականից սկսվել է Խորհրդային շրջանի բուռն զարգացումը հին տարածքներից մեկի՝ Լևենցովկայի (Լևենցովսկի) կառուցապատման հաշվին։ Ծրագրի իրականացման ժամկետը 2008-2014 թվականներին կազմել է 370 հազար քառակուսի մետր բնակելի տարածք։ Կառուցվել է 25 բարձրահարկ շենք, որտեղ ապրում է 10 հազար մարդ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979[2] 2002[3] 2009[4] 2010[5] 2012[6]
146 613 166 194 166 794 170 279 173 357
2013[7] 2014[8] 2015[9] 2016[10] 2017[11]
175 725 178 014 179 287 180 596 183 144

Բացի առանքակալների գործարանից, շրջանում գործում են նաև կաթնամթերքի գործարանը, ճանապարհային տեխնիկայի վերանորոգման գործարանը, Հոկտեմբերյան հեղափոխության անվան քիմիական գործարանը, թիվ 3 սառցակոմբինատը։

«Արևմտյան» երկաթուղային ուղեբաժանքը վերածվել է բեռնափոխադրումների հզոր կայանի։ Կառուցվել է Ռոստովի ամենալայն ավտոմայրուղին՝ Մալինովսկու փողոցը, որը միացնում է Արևմտյան և Հյուսիսարևմտյան արդյունաբերական գոտիները։ Տեղացիներն այն անվանել են ԲԱՄ (ռուս.՝ БАМ

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանում կառուցվել է 9 դպրոց (թիվ 15, 37, 60, 61, 86, 87, 92, 95), 10 մանկապարտեզ և կոմբինատ, առևտրի 2 կենտրոն, «Ունիվերսամ» խանութը, կենցաղային սպասարկման ձեռնարկությունների ցանց, Ի. Վորովիչի անվան մաթեմատիկայի, համակարգչային գիտությունների ինստիտուտը, Հարավային դաշնային համալսարանի քիմիական բարձր տեխնոլոգիաների, երկրաբանության և ֆիզիկայի ֆակուլտետների մասնաշենքերը, կարի արդյունաբերության գիտահետազոտական, «Յուժգիպրոզյոմ», «Գիդրոխիմ» և Ածխահանքերի համառուսաստանյան երկրահետախուզական գիտահետազոտական ինստիտուտները, մարզային հիվանդանոցը և թիվ 20 քաղաքային հիվանդանոցը, հաշվառման մեխանիզացիայի տեխնիկումը, թիվ 7 երաժշտական դպրոցը։

Ավելի ուշ կառուցվել են «Պլեվեն» կինոթատրոնը, մարզային մանկական հիվանդանոցը, ատամնաբուժական պոլիկլինիկան, Բարձրագույն դպրոցի հյուսիսկովկասյան գիտական կենտրոնի մի շարք ինստիտուտներ, Ներքին գործերի նախարարության հրամանատարական կազմի դպրոցը, որը վերափոխվել է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ իրավաբանական ինստիտուտի, երկու պրոֆտեխուսումնարան, ևս 9 դպրոց (թիվ 73, 31, 58, 86, 87, 103, 112, 117, 119)։

Լե-Ման փողոցի և Կոմունիստական պողոտայի խաչմերուկում կան մի շարք մշակութային և մարզական կառույցներ՝ թենիսի դպրոցը, 2014 թվականի վերջին բացված «Ice Arena» ֆիտնեսի կենտրոնը, «Զապադնի» առևտրի կենտրոնը, ինչպես նաև Սուրբ Գևորգ եկեղեցին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://web.archive.org/web/20170731141731/http://www.gks.ru/free_doc/doc_2017/bul_dr/mun_obr2017.rar
  2. Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу.
  3. Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более
  4. Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года
  5. Всероссийской переписи населения 2010 года. Том 1. Численность и размещение населения Ростовской области
  6. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года
  7. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)
  8. Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года
  9. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года
  10. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  11. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]