Մալիբեկլի Համիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալիբեկլի Համիդ
Բնօրինակ անունMalıbəyli Həmid
Ի ծնե անունՄալիբեկլի Համիդ
Նաև հայտնի է որպեսMalıbəyli Həmid
Ծնվել է1869
Malıbəyli, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ
Մահացել էմարտի 22, 1922(1922-03-22)
Ակնա, Շուշիի գավառ
ԺանրերԺողովրդական երգեր
Մասնագիտություներգիչ, Խանենդե, թառահար
ԳործիքներԹառ
Գործունեություն1882–1922

Համիդ Իմամգուլու օկլի Գուրբանով (ադրբ.՝ Malıbəyli Həmid, 1869, Malıbəyli, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1922(1922-03-22), Ակնա, Շուշիի գավառ), ադրբեջանցի խանենդե, թառահար, Ղարաբաղյան մուղամի դպրոցի ներկայացուցիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիբեկլի Համիդը ծնվել է 1869 թվականին։ Որոշ ժամանակ աշխատել է որպես կառապան, իսկ հետո միացել է Հաջի Հուսուի կողմից կազմակերպած «Խանանդաների մաջլիս»ին։ Այստեղ նա սովորել է դասական արևելյան և ադրբեջանական մուղամներ Հաջի Հուսուից և Մաշադի Իսիից։ Համիդը սովորել էր նաև թառ նվագել։ Առաջին անգամ Սադիղջանը սովորեցրել է նրան թառ նվագել[2]։

Ղարաբաղի մեջլիսներում Համիդը հայտնի էր եղել որպես խանենդե։ Նրա առաջին ելույթը տեղի էր ունեցել Նաջաֆղուլու Աղա անունով մի մարդու մեջլիսում՝ Հաջի Հուսուի, Մաշադի Իսիի, Սադըղջանի և Ավանեսի հետ։ Այս մեջլիսում իր ելույթից հետո Համիդին հաճախ են հրավիրում հանրային տոնակատարությունների։

Մալիբեկլի Համիդն աշխատել է նաև որպես դերասան։ Նրա անունը կարելի էր գտնել օպերային ներկայացումների պաստառների վրա, ինչպիսիք են Ուզեիր Հաջիբեկովի «Լեյլի և Մաջնունը», Մաշադի Ջամիլ Ամիրովի «Սեյֆալ-Մուլքը»։

1910 թվականին Մալիբեկլի Համիդը, ով հրավեր է ստացել «Գրամֆոն» ընկերությունից, գնալ է Ռիգա և ձայնագրել իր ձայնը գրամոֆոնի ձայնագրության վրա։ Մալիբեկլի Համիդի ռեպերտուարում եղել են «Սեգահ», «Շահնազ», «Օրթա Մահուր», «Ղարաբաղի շիքյաստա», «Շուշտար», «Հեյրատի», «Օվշարը» մուղամները։ Մուղամներից բացի, Ջումշուդ Մալիբեկլին կատարել է նաև ժողովրդական երգեր[3]։

Մալիբեկլի Համիդը մահացել է 1922 թվականի մարտի 22-ին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մալիբեկլի Համիդ
  2. Фиридун Шушински. Малыбәјли Һәмид // Азәрбајҹан халг мусигичиләри. Бакы: Јазычы. 1985. С. 188–191.
  3. Малыбейли Гамид // Енциклопедия азербайджанского мугама (rus). Баку: Шарг-Гарб. 2012. С. 147.