Մալթայական եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալթայական եկեղեցի
գերմ.՝ Malteserkirche
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունՆերքին Քաղաք[1]
ՀասցեKärntner Straße 35[1]
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Առաջին հիշատակում1217
Քարտեզ
Քարտեզ
 Maltese Church, Vienna Վիքիպահեստում

Մալթայական եկեղեցի կամ Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցի (գերմ.՝ Malteserkirche), կաթոլիկ եկեղեցի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Կոչվել է Մալթայական միաբանության անունով, որին պատկանում է։ Գտնվում է ներքին քաղաքում, Կեռնտներշտրասսե, տուն 37 հասցեում։ Նույն թաղամասում գտնվող Յոհաննեսգասի շենքում (գերմ.՝ Johannesgasse) գտնվում է Մալթայական միաբանության Ավստրիայի Մեծ գրասենյակը (գերմ.՝ Großpriorat von Österreich):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տեղում առաջին եկեղեցին կառուցվել է 1217 թվականին։ Եկեղեցին կոչվել է Սուրբ Հովհաննեսի միաբանության մագիստրոսի տուն և պատկանել է Մալթայի շքանշանին։ Ժամանակակից տաճարը կառուցվել 15-րդ դարի կեսերին (1446[2]): 18-րդ դարում տաճարը վերակառուցվել է բարոկկո ոճով։ 1857 թվականին ավելացվել են վիտրաժներ։ 1933 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքների պատճառով ֆինանսական խնդիրներ ունեցող Մալթայի միաբանությունը հարկադրված է եղել վաճառել Վիեննայի արքեպիսկոպոսարանի շենքը, սակայն 1960 թվականին այն հետ է գնել[3]։ 1960 թվականից սկսվել է տաճարի վերականգնումը, որն ամբողջությամբ ավարտվել է 1998 թվականին։

Եկեղեցու խորանը ստեղծվել է 1730 թվականին ճարտարապետ Յոհան Գեորգ Շմիդտի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Eugen Messner: Die Innere Stadt Wien. Ein Beitrag zur Heimatkunde des 1. Wiener Gemeindebezirkes. Wien-Leipzig: Österreichischer Bundesverlag für Unterricht, Wissenschaft und Kunst, 1928, S. 103
  3. Website des Malteserordens: Informationen zur Kirche, abgerufen am 17. September 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]