Մալեկ Ալուլա
Մալեկ Ալուլա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1937[1][2][3] |
Ծննդավայր | Օրան, Oran Department, Ֆրանսիական Ալժիր |
Մահացել է | փետրվարի 17, 2015[3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան, Բարձրագույն նորմալ դպրոց և Ալժիրի համալսարան |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և գրական քննադատ |
Ամուսին | Ասյա Ջեբար[1] |
![]() |
Մալեկ Ալուլա (ֆր.՝ Malek Alloula, նոյեմբերի 13, 1937[1][2][3], Օրան, Oran Department, Ֆրանսիական Ալժիր - փետրվարի 17, 2015[3], Բեռլին, Գերմանիա[1]), ալժիրցի պոետ, գրող, խմբագիր և գրական քննադատ[4][5][6]։
Նա առաջին հերթին հայտնի է իր պոեզիայով և փիլիսոփայության վերաբերյալ ակնարկներով։ Նա գրել է որոշ գրքեր, մասնավորապես Le Harem Colonial ֆրանսիական հրապարակումը, որը անգլերենից թարգմանվել է որպես «Գաղութային հարեմ»։ Այն հանրությունը բարձր է գնահատել։ Հեղինակը վերլուծում է ալժիրուհիների 19-րդ դարի վերջին 20-րդ դարերի սկզբի գաղութային լուսանկարային բացիկները, պնդելով, որ դրանք միայն ֆրանսիացիների երևակայությունն են «արևելյան» կանանց վերաբերյալ[4][7][8][9]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մալեկ Ալուլան ծնվել է 1937 թվականին, Օրանում (Ալժիր)[10]։ Ավարտելով բարձրագույն նորմալ դպրոցը, նա շարունակել է գրականություն ուսումնասիրել Ալժիրի և Փարիզի համալսարաններում, որտեղ ֆրանսիացի փիլիսոփա և գրող Դենի Դիդրոյի մասին գրել է դոկտորական դիսերտացիա[4]։
1980 թվականին նա ամուսնացել է ալժիրցի ռեժիսոր և գրող Ասի Ջեբարի հետ, բաժանվել են 2005 թվականին[11][12]։ Մալեկ Ալուլան եղել է Ալլուլ Աբդելկադեր հիմնադրամի տնօրենը, որն անվանվել է իր եղբոր` հայտնի դրամատուրգ և ռեժիսոր Աբդելկադեր Ալուլայի պատվին, որն սպանվել է Ջիհադի իսլամական միության զինված անդամների կողմից[4][13]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1967 թվականին Փարիզում դառնալով խմբագիր, նա շարունակում է գրել բանաստեղծություններ, պոետիկայի և փիլիսոփայական վերաբերյալ ակնարկներ ֆրանսերենով։ Որպես քննադատ, նա դեմ է արտահայտվել ալժիրյան հեղափոխական ծառայության մեջ պոեզիայի օգտագործմանը, որոնք հետևում էին 1962 թվականին Ֆրանսիայից Ալժիրի անկախությանը[4][6]։
Նրա արձակագրության մեծ մասը հագեցած է պոետական բնորոշ գծերով, պատմում է ալժիրյան մշակույթի, ալժիրա-բերբերյան մշակույթի, նաև իր հոր, ուսուցիչների, ընկերների վերաբերյալ հիշողությունների մասին։ Իր հրպարակումների մեջ առավել ազդեցիկ է Le Harem Colonial (Գաղութային հարեմը) աշխատանքը, որտեղ վերլուծում է բացիկների հավաքածուն ալժիրուհիների նկարներով, որոնք նկարել են ֆրանսիացի գաղութարարները, որոնք հետ էին վերադարձել ֆրանսիա։ Ըտս Ալուլայի, դա եղել է որպես նվաճման նշան, նա պնդում է, որ բացիկները վիզուալ կերպով ցուցադրում են գաղութարարների և գաղութաբնակների միջև եղած իշխող հարաբերությունները։ Գրքում մեկնաբանություններ են արվել նկարների վերաբերյալ, հատկապես ֆրանսիական գաղութարարների ռեժիմի ժամանակ կատարված ալժիրցի կանանց էրոտիկ տեսարաններով նկարները։ 1900 և 1930 թվականներին ֆրանսիացի ձեռնարկատերերը ալժիրցի կանանց նկարներ են թողարկում և տարածում են Ֆրանսիայում։ Ըստ Ալուլեի այդ ֆրանսիական գաղութարարների աշխարհի պրոյեկցիան երբեք գոյություն չի ունեցել։ Ալուլայի գիրքն ապացուցում է, որ այդ նկարները տարածել են որպես էկզոտիկ վկայություններ ալժիրցիների հետամնաց և հին սովորույթներից։ Ըստ Ալուլայի` ալժիրցի կանայք, որոնց օգտագործվել են լուսանկարների համար, իրականում հարճեր չեն, այլ որբեր և անբարոյականներ են, որոնց խնդրել են կեցվածքներ ընդունել լուսանկարների համար։ Ալուլան քննադատում է ֆրանսիացիների ցանկասեր հայացքները ալժիրցի կանանց հանդեպ, նա պնդում է որ նկարները չեն ներկայացնում ալժիրցի կանանց, ավելի շուտ դա արևմտյան երևակայությունն է արևելյան կանանց և նրանց արգելված հարեմում անհասանելիության մասին[4][5][6][7][8][9][14]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dans tout ce blanc 2015
- Algérie indépendance.
- Les festins de l’exil.
- Alger 1951: un pays dans l’attente.
- Une enfance algérienne.
- Rêveurs/sépultures; suivi de L’exercice des sens: poèmes.
- Belles Algériennes de Geiser:
- Villes et autres lieux: poèmes.
- L’accès au corps: poème.
- Villes (poems)
- Le cri de tarzan, la nuit dans un village oranais: nouvelles.
- Alger: photographiée au XIXe siècle.
- Approchant du seuil ils dirent.
- Mesures du vent: poème
- Le harem colonial: images d’un sous-érotisme.
- Causses et vallées.
- Haremsphantasien.: Aus dem Postkartenalbum der Kolonialzeit.
- Villes et autres Leux: Poèmes.
- Paysages d’un retour.
- L’Exercice des sens.
- L’autre regard.
- Rêveurs-sépultures: suivi de Mesures du vent : poèmes[4][5][6][15]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.huffpostmaghreb.com/2015/02/18/malek-alloula_n_6705024.html
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Malek Alloula [Algeria]»։ literaturfestival.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-12-ին։ Վերցված է 2012-06-15
- ↑ 5,0 5,1 5,2 «ALGERIA, CONQUERED BY POSTCARD»։ nytimes.com։ 1987-01-11։ Վերցված է 2012-06-16։ «Մալեկ Ալուլան ալժիրցի պոետ է, որն ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում։ Ֆրանսիացիները նկարել էին Ֆատմային և այլ ալժիրցի կանանց` տեղադրելով նրանց նկարները բացիկներում, որը Ֆրանսիա էր ուղարկվել պատահական նամակով։ Պարոն Ալուլը, որի գիրքը պարունակում է 90 լուսանկարային վերարտադրություն, ասում էր, որ լուսանկարներին ուղղված իրական գրությունը պատահական չէր, դա բռնության և արևելքի գրավման մասին արևմուտքցիների մտահղացման նշան էր։»
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Wanted Women, Woman's Wants:The Colonial Harem and Post-colonial Discourse»։ homepage.villanova.edu։ Վերցված է 2012-06-15։ «Le Harem Colonial: Ալժիրցի պոետ և քննադատ Մալեկ Ալուլը էրոտիզմի կերպարները հրապարակել է 1981 թվականին Ֆրանսիայում, այն 1986 թվականին անգլերեն թարգմանությամբ հայտնվել է որպես Գաղութային հարեմ։»
- ↑ 7,0 7,1 Alloula, Malek The Colonial Harem. — Manchester University Press, 1987. — С. 1—180. — ISBN 978-0-7190-1907-4
- ↑ 8,0 8,1 «Photography and the Politics of Representing Algerian Women»։ binghamton.edu։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2012-06-18։ «Գիտնական Մալեկ Ալուլան վերլուծել է ալժիրցի կանանց լուսանկարային բացիկները, որոնցում արված էին 20-րդ դարի «արգելված» հարեմի էրոտիկ լուսանկարներ։ Ալուլի «Գաղութային հարեմ» հավաքածուում հեղինակը ցուցադրում է, որ բացիկները այլևս չեն ներկայացնում Ալժիրը կամ ալժիրցի կանանց, այլ իրենից ներկայացնում է «Արևելյան կնոջ պատրանքը և նրա անհասանելիությունը արգելված հարեմում»։»
- ↑ 9,0 9,1 «Recycling the ‘Colonial Harem’? Women in Postcards from French Indochina»։ frc.sagepub.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-21-ին։ Վերցված է 2012-06-18։ «Մալեկ Ալուլայի «Գաղութային հարեմ» ազդեցիկ գիրքն առաջարկում է նայել այդպիսի բացիկներին որպես հարեմի մասին երևակայություններ, որով էլ ֆրանսիացի տղամարդիկ` գաղութարարները նայում էին հյուսիսային Աֆրիկային։ Այդ հոդվածում վերլուծվում է նույն ժամանակահատվածի Ֆրանսիայի հնդկաչինական գաղութից կանանց պատկերներով բացիկները և ենթադրվում, որ Ալուլայի տեսությունը զուգորդելիորեն չի համապատասխանում դրանց։»
- ↑ Simon Gikandi Encyclopedia of African Literature. — Taylor & Francis, 2003. — С. 25. — ISBN 978-1-134-58223-5
- ↑ «Threats against RI atheist teen being investigated»։ voices.cla.umn.edu։ Վերցված է 2012-06-14։ «In 1981, Djebar married fellow poet Malek Alloula, to whom she remains married today. In the early 1980s, she also began work on her second film, La Zerda ou les chants de l'oubli (Zerda or the Forgotten Songs).»
- ↑ Parekh, Pushpa Naidu; Siga Fatima Jagne Postcolonial African Writers:A Bio-Bibliographical Critical Sourcebook. — Greenwood Publishing Group, 1998. — С. 135. — ISBN 978-0-313-29056-5
- ↑ «Algerian playwright Abdelkader Alloula killed by Islamic extremists»։ thefileroom.org։ Վերցված է 2012-06-12։ «Ռաջա Ալուլան և նրա ընկերները հիմնել են Ալուլ Աբդելկադերի հիմնադրամը` ի պատիվ նրա հիշատակի։ Նրա եղբայրը` Մալեկ Ալուլան, նույնպես հայտնի ալժիրցի գրոց էր։»
- ↑ «What is Orientalism?»։ arabstereotypes.org։ Վերցված է 2012-06-16։ «1830-ից 1962 թվականներին Ֆրանսիան գաղութացրել է Ալժիրը։»
- ↑ «inauthor:"Malek Alloula"»։ google.co.in։ Վերցված է 2012-06-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մալեկ Ալուլա (1937-2015), բանաստեղծ և քննադատ
- Մալեկ Ալուլայի Գաղութային հարեմը
- Գաղութային հարեմ
- Մալեկ Ալուլայի Գաղութային հարեմը
- Կենսագրությունը Բեռլինի միջազգային գրական փառատոնից Archived 2017-02-22 at the Wayback Machine.