Jump to content

Մալբերի փողոցի թագավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալբերի փողոցի թագավորներ
անգլ.՝ Kings of Mulberry Street
Երկիր ՀԱՀ
Ժանրկինոկատակերգություն
Թվականհունիսի 28, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորJudy Naidoo?
Տևողություն90 րոպե

Մալբերի փողոցի թագավորներ (անգլ.՝ Kings of Mulberry Street), 2019 թվականին նկարահանված հարավաֆրիկյան-հնդկական կինոկատակերգություն-դրամա, որի պրոդյուսերը, սցենարիստն ու ռեժիսորը Ջուդի Նաիդուն է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Աաքիլ Հոոսեն, Ամիթ Սինգը, Ռիզել Ջանուկը, Նևիլ Փիլեյը, երկրորդական-աջակցող դերերում՝ Քեշան Չեթին, Քրիս Ֆորիսթը, Կոգի Նաիդուն, Թիրու Նաիդուն[1]։ Ֆիլմը Nickelodeonի և Քոմեդի Սենթրալի հետ համատեղ ֆիլմը տարածվել է Indigeneous Film Distribution-ի կողմից։ Ֆիլմն անդրադառնում է Հնդկաստանի Բոլիվուդ թատրոնի գործունեությանը 1980-ական թվականներին։ Ֆիլմի թատերական թողարկումը 2019 թվականի հունիսի 28-ին կայացել է Հարավային Աֆրիկայում, և քննադատներից ստացել է դրական արձագանքներ։ Ֆիլմն ընտրվել է նաև ցուցադրվելու մի քանի միջազգային կինոփառատոներում, մասնավորապես Շլինգելի 24-րդ միջազգային և Սենթ Լուի կինոփառատոներում[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աաքիլ Հոոսեն - Թիքի Չեթթի
  • Շաան Նաթաու - Հարոլդ Սինգղ
  • Ամիթ Սինգ - Դև Սինղ
  • Նևիլ Փիլեյ - Ռաջա
  • Քեշան Չեթթի - Սայզ
  • Քրիս Ֆորիսթ - Միսթր Ուայթ
  • Ռիզել Ջանուկ - Չարմայն Չեթի
  • Թիրու Նաիդու - Ռեգի Չեթի
  • Կոգի Նաիդու - Գրեննի Չեթի
  • Քիմբերլի Արթուր - Լեյլա

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1980-ականների սկզբին հնարովի Սուգարհիլ շրջանում։ Ֆիլմը ներկայացնում է երկու երիտասարդ հնդիկ տղաների արկածներ, որոնք ստիպված են ինչ-որ կերպ մարտահրավերներն ու խոչընդոտները հաղթահարելու ձև գտնել, որպեսզի ջախջախեն տեղական հանցագործ տանտիրոջ, որը սպառնում է նրանց ընտանիքներին[3]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական հատվածները նկարահանվել են Վերուլամում և Տոնգաատում, որոնք գտնվում են Նատալում։ Ֆիլմի պաշտոնական թատերական թրեյլերը ներկայացվել է 2019 թվականի հունիսի 16-ին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kings of Mulberry Street». Channel. 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «Verulam inspired movie Kings of Mulberry Street heads to Europe & American film festivals». IndianSpice (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  3. «Rizelle Januk plays the mother who battles to keep it all together in 'Kings of Mulberry Street'». Public Eye. 2019 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Watch the Kings of Mulberry Street official trailer» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.