Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողով
Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողով | |
---|---|
Տեսակ | գիտական ընկերություն և Միջազգային կազմակերպություն |
Երկիր | Գերմանիա |
Հապավում | CIEM |
Հիմնադրված | 1908 |
Գլխադասային գրասենյակ | Բեռլին, Գերմանիա |
Կայք | mathunion.org/icmi(անգլ.) |
Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողով (անգլ.՝ International Commission on Mathematical Instruction, ICMI), Միջազգային մաթեմատիկական միությանը կից հանձնաժողով (IMU), որը զբաղվում է մաթեմատիկական կրթության զարգացմամբ և պրոբլեմներով։ Նրա անվանումը թարգմանվում է նաև, որպես «Մաթեմատիկայի դասավանդման միջազգային հանձնաժողով»։ IMU-ի միջոցով հանձնաժողովը մասնակցում է Գիտության միջազգային խորհրդի աշխատանքներին։
Մաթեմատիկայի ուսուցման ընթացքում կրթական ստանդարտների կատարելագործմանն են ուղղված հանձնաժողովի կողմից կազմակերպվող ծրագրերը, սեմինարները, նախաձեռնություններն ու հրապարակումները։ 2013 թվականի դրությամբ հանձնաժողովի անդամ էին համարվում 92 երկրների ազգային մաթեմատիկական կազմակերպությունները[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը հիմնադրվել է 1908 թվականին Հռոմում կայացած Մաթեմատիկների IV միջազգային կոնգրեսում, Հանձնաժողովի առաջին նախագահ է ընտրվել Ֆելիքս Կլայնը։ Հանձնաժողովի տպագիր օրգանը դարձավ տարին երկու անգամ հրատարակվող տեղեկագիրը։ Սկզբում (Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը) հանձնաժողովը այլ կերպ էր կոչվում։
- Ֆրանսիական տարբերակը` Commission internationale de l'enseignement mathématique (CIEM).
- Անգլիական տարբերակը` International Commission on the Teaching of Mathematics.
1950-1954 թվականներին անվանումը փոխեցին կոչելով International Mathematical Instruction Commission (IMIC), 1954 թվականին վերջնականապես ընդունվեց ներկայիս անվանումը[2]։
Առաջին տարիներին, հատկապես Կլեյնի մահից հետո (1925), հանձնաժողովի գործունեությունը աննշան է եղել, 1952 թվականին կազմակերպությունը ենթարկվեց վերակառուցման և զգալիորեն ակտիվացրեց իր աշխատանքները։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային մաթեմատիկական միության կազմի մեջ մտնող բոլոր երկրներն ավտոմատորեն դառնում են Հանձնաժողովի անդամներ։
Հանձնաժողովի կառավարումն իրականացնում է Գլխավոր ասամբլեան, որը կազմված է Գործադիր կոմիտեից[3] և բոլոր անդամ-երկրների ազգային ներկայացուցիչներից։ Գլխավոր ասամբլեան հավաքվում է 4 տարին մեկ անգամ, Մաթեմատիկական կրթության միջազգային կոնգրեսի շրջանակներում (ICME), այն քննարկում է ընթացիկ և հեռանկարային խնդիրները և ընտրում Գործադիր կոմիտեի նոր կազմ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի հիշատակված Մաթեմատիկական կրթության Միջազգային կոնգրեսի իրականացումից, Հանձնաժողովը զբաղվում է մաթեմատիկական կրթությանն առնչվող ազգային նախագծերի աջակցությամբ (ներառյալ նյութական)։ Հանձնաժողովի հովանավորությամբ կամ աջակցությամբ հրապարակվում են բազմաթիվ պարբերական հրատարակչություններ, այդ թվում`
- The ICMI Bulletin
- ICMI News – The ICMI electronic newsletter
- ICME Proceedings
- ICMI Studies Publications
- Proceedings from other ICMI Conferences
- L’Enseignement Mathématique
Սկսած 2000 թվականից հանձնաժողովը շնորհում է երկու թեմատիկ մրցանակներ
- Ֆելիքս Կլայնի մրցանակ
- Հանս Ֆրոյդենտալի մրցանակ
2013 թվականին դրանց ավելացավ երրորդ մրցանակը, որը կոչվում է Էմմա Կաստելնուովոյի (Emma Castelnuovo) անվամբ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бычков Б. П. Международная комиссия по математическому образованию. // Математика в школе, 1970, № 5.
- Малати, Джордж. Математическое образование на Востоке и на Западе: единство, различия, проблемы. Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Int. J. Math. Educ. sci. Technol., 29 (1998), #3, 421-436.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ICMI Members». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Howson A. G. Seventy five years of the International Commission On Mathematical Instruction. Educational Studies in Mathematics № 15 (1984), pp. 75-93.
- ↑ «Executive Committee». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- ICMI и математическое образование в первой половине XX века Արխիվացված 2016-03-05 Wayback Machine.
- Гушель Р. К столетию создания Международной комиссии по преподаванию математики.
- История Комиссии
- International Commission on Mathematical Instruction
- The International Commission on Mathematical Instruction - What? Why? For Whom?