Jump to content

Մազերի ներկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մազերի ներկում-մազերի վրա ներկող նյութի կիրառումը։ Ներկում են մազերը, որպեսզի թաքցնեն ալեհեր մազերը, փոխեն մազերի բնական գույնը (գունաբացում կամ գունաթափում նոր կերպար ստեղծելու ժամանակ և այլն։

Գունավորման տեխնոլոգիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավորման տեխնոլոգիան բավականին հեշտ է-ներկող նյութերը տարածում են մազերի վրա։ Կրկնակի ներկման համար նախ գունանյութի մի մասը տարածում են մազերի արմատների վրա։ Այնուհետև, որոշակի ժամանակահատված հետո, մնացած գունանյութը տարածում են մազերի երկարությամբ (կենցաղային գունաներկի տարածման տեխնոլոգիայի համար)։ Այդ ձևով մազերը ներկել արժե միայն կայուն գույների օգտագործման դեպքում։ Գունավոր միջոցները և կիսադիմացկուն գույները կիրառվում են մազերի ամբողջ երկարությամբ։ Պրոֆեսիոնալ գունանյութերի օգտագործման դեպքում արմատները և երկարությունը ներկվում են առանձին և տարբեր եղանակներով։

Մազերը ներկում են ավելի քան 4000 տարի[1]։ Ասորական խոտաբույսերի բաղադրատոմսերը թվագրվում են մ.թ.ա. 2177 թ-ից, պարունակում են այդ նպատակների[1] համար օգտագործվող որոշ կոսմետիկայի նկարագրություններ։ Ասորական բաղադրատոմսը գունազարդման համար խորհուրդ է տալիս օգտագործել կասիա և պրասներ։ Ելնելով ընթացիկ քիմիական հետազոտություններից, գունանյութերը, որոնք օգտագործվել են այն ժամանակ, եղել են բավականին հաստատուն։ Ի սկզբանե մազերի ներկումը կիրառվել է հատուկ կարգավիճակի, հասարակության մեջ մարդու դիրքի կամ սուրբ նպատակների համար։ Հին Եգիպտոսում առավելապես հայտնի են համարվել մազերի մուգ-շագանակագույն և սև գույները, որը ասոցացվել է իշխանության հետ։ Մազերի ներկումը և սանրվածքների ստեղծումը չի համարվել հասարակ մարդկանց արտոնություն։ Որպեսզի մազերը ավելի մուգ դառնան, որոշ եգիպտացիներ օգտագործում էին կայալ (մուր և այլ բաղադրիչների խառնուրդ) և հինա (լոզոնիայի չոր տերևներից պատրաստված ներկ)։ Օգտագործվել են նաև բնական ծագման այլ ներկեր ՝ մազերի բնական գույնին նոր երանգներ ավելացնելու, մազերի գույնն ավելի հագեցած դարձնելու համար։ Որոշ եգիպտացիներ, ներառյալ Կլեոպատրան, պարներ էին օգտագործում իրենց մազերը մթագնելու համար։ Հին Հունաստանում պատկերի բարդ նրբությունն ընդգծում էին մոխիրն ու մազերի ոսկեգույն երանգները։ Գունավորելու համար օգտագործվել են երանգավորիչ ազդեցությամբ անուշաբույր փոշիներ։ Հին Հռոմում առանձնակի գնահատվում էին շեկ մազերը։ Փորձելով գտնել շեկ մազեր, հռոմեացիները օգտագործում էին ոչ միայն պարիկներ, այլ նաև մազերի լուսավորության հատուկ միջոցներ։ Գունազարդման բաղադրությունը ներառում էր տարբեր խոտաբույսեր, սերկևիլ և մոխիր։ Մազերի գունաթափման մեթոդները մեծ տարածում գտան Հին Հռոմում շիկահեր գերմանական ստրուկների հայտնվելուց հետո, որոնց շեկ մազերը հատկապես նախանձ էին առաջացնում հռոմեացիների շրջանում։ Մազերը շիկացնելու համար սկսեցին օգտագործվել կրաքարի, դարչնի, տալկի և հաճարի մոխրի վրա։ 1860-ական թվականների Ֆրանսիայում նորաձև դարձավ մազերի շիկացումը։ 1867 թվականին լոնդոնյան քիմիկոս անգլ. E. H. Thiellay- ը և փարիզյան վարսահարդար fr. Լեոն Հուգոտը ցույց տվեց ջրածնի պերօքսիդի օգտագործումը որպես մազերը շիկացնելու մեկ միջոց։ Ջրածնի պերօքսիդի վրա հիմնված հստակեցման կատարելագործված մեթոդները մինչ օրս օգտագործվում են։

Մազերի ներկման եղանակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկանյութի ներկման ազդեցության պահպանման տևողությունը և ներկման համապատասխան մեթոդները բաժանվում են հետևյալ տեսակների.

  • Ժամանակավոր ներկում - ներկման ազդեցությունը պահպանվում է մինչ գլխի առաջին լվանալը։ Օգտագործվող ներկանյութերը չեն ներթափանցում մինչև մազարմատները, այլ միայն փաթաթվում են, ծածկում արտաքնապես (մազերի սևաներկերը, մուսսերը և այլն)։ Չի կիրառվում զգայուն մազերի դեպքում։
  • ՈՒղիղ ներկում - ներկման ազդեցությունը պահպանվում է առավել երկար ժամանակահատված (մաքրվում է 3-6 անգամ գլուխը լվանալուց հետո)։ Ներկանյութերը ներկում են մազերը արմատներից մինչև ծայրերը, փաթաթվում են մազերին` փակելով թեփուկները։
  • Կիսամերմենտային ներկում - ներկման ազդեցությունը պահպանվում է մինչև 1 ամիս։ Ներկանյութերը ներկում են արմատները` մի փոքր ներթափանցելով մազերի կորտիկալ շերտ։
  • Մշտական ներկում - ներկման համեմատաբար երկար ազդեցություն։ Այն ձեռք է բերվում մազի կորտիկալ շերտում (շերտ, որտեղ տեղայնացված է մելանինի պիգմենտը) ներկող նյութի (ջրածնի պերօքսիդի հետ կապված) ներթափանցմամբ։

Մազերի ներկման մեթոդները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազերի ներկման ամենատարածված մեթոդները հետևյալն են.

  • մազերի միագույն ներկում
  • երանգավորում
  • էլյումինացիա (լամինացիա)
  • ներկում
  • շող մազերի վրա[2]

Շերտաներկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտաներկում - ներկելու եղանակ, որի ժամանակ առանձնանում են որոշակի շերտեր։ Մազերը առանձնանում են տարբեր ձևի և հաստության որոշակի շերտերով կամ "գավազանով", և կազմը կիրառելիս մեկուսացված է փայլաթիթեղով կամ ջերմային թղթով ներկելու համար, յուրաքանչյուր շերտ առանձին։ Դասավորությունները, այսինքն շերտերի դասավորվածության կարգը, բազմապիսի են և հիմնված են առանձին սկզբունքների վրա, վերջնական տեսքը կախված է վարպետի հնարավորություններից և երևակայությունից։ Շերտաներկման ընթացքում օգտագործվում են գունաթափման միջոցներ (փոշիներ, դիմափոշիներ, կրեմներ), որոնք հեռացնում են մազերի վրա գտնվող բնական և արհեստական պիգմենտները, որի արդյունքում էլ տեղի է ունենում գունաբացումը։ Ինչպես նաև կարող են կիրառվել ներկեր թեթև գույներով կամ զույգերով, ստեղծելով հակադրություն չներկված մազերի հետ։

Շիկահերացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիկահերացում - դա մազերի շիկացումն է։ Այդ գործընթացն իրականացվում է ավելի բաց երանգ ներկելուց կամ ոչ ցանկալի երանգի հեռացումից առաջ։ Գունաբացումը տեղի է ունենում հատուկ միջոցների (շիկահերներ) օգնությամբ, նրանց բաղադրության մեջ են մտնում ալկալիներ և փոխհատուցման երանգ։ Սովորաբար խառնուրդի գույնը երկնագույն է, մոխրագույն, վարդագույն կամ մանուշակագույն։ Փոխհատուցող պիգմենտը և նրա երանգը տարբերվում են կախված անցանկալի գույնի չեզոքացման խնդրից, բաց երանգների հասնելու համար։ Շիկահերները խառնվում են օքսիդացնողների հետ, որը պարունակում է ջրածնի պերօքսիդ 1,5, 3, 4, 6, 9 և 12% քանակությամբ (օքսիգենտների 9-12% -ը ընդունելի են միայն այն ժամանակ, երբ մեկ անգամ է այս գործողությունը)։ Օքսիգենի %-ի ընտրությունը (կամ օքսիդացնողի) ուղղակիորեն կախված է մազերի վիճակից և ցանկալի արդյունքից։ Շիկահերների և օքսիդանտների խառնման բաղադրությունները տարբեր են (1:1, 1:1,5, 1:2 և 1:3) և կախված են տարբեր ապրանքանիշերի դեղերի առանձնահատկություններից։ Գրոծընթացի արագացումը տեղի է ունենում կլիմազոնի օգնությամբ։

Առողջության վտանգները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացահայտվել է, որ մազերի ներկերի կիրառումը կապված է առողջությանը պատճառվող վտանգների հետ։ Օրինակ, ըստ 2017 թվականի հրապարակած դիսերտացիայի, մեծ հավանականություն կա ենթադրելու, որ մազերի ներկումը մեծացնում է կրծքի քաղցկեղի վտանգը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «BBC — Radio 4 Woman's Hour — The History of Hair Dye». www.bbc.co.uk. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  2. «Блики на волосах: техника окрашивания». Портал для парикмахеров, визажистов и мастеров ногтевого сервиса. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  3. «Hormonaalisella ehkäisyllä ja hiusvärien käytöllä on vaikutus rintasyöpäriskiin | Helsingin yliopisto». www.sttinfo.fi (ֆիններեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.