Մադրիդի աշտարակ
Մադրիդի աշտարակ | |
Torre de Madrid | |
Տեղագրություն | Իսպանիա, Մադրիդ |
Կառուցման ժամանակ | |
Բարձրություն | |
---|---|
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 37 |
Վերելակների թիվ | 12 |
Մադրիդի աշտարակ (իսպ.՝ Torre de Madrid), Մադրիդի ամենաբարձր շենքերից մեկը։ Շենքը ունի 142 մետր բարձրություն[1], 36 հարկ և կառուցվել է 1954-1957 թվականներին։ Այն նախագծվել է ճարտարապետներ Խուլիան և Խոսե Մարիա Օտամենդի Մակիմբառենաների կողմից՝ Մետրոպոլիտենի հանձնարարությամբ։
Շենքը գտնվում է Իսպանիայի հրապարակում, որը հանդիսանում է հրապարակի և քաղաքի խորհրդանշական շենքը։ Ունի գրասենյակներ և բնակարաններ։ Արևմտյան Եվրոպայում ամենաբարձր գրասենյակային շենքն էր մինչև 1967 թվականը, երբ աշտարակին գերազանցեց Բրյուսելում 150 մետր բարձրություն ունեցող Հարավային աշտարակը։ Աշտարակը հայտնվել է 1960-ականն թվականներին թողարկված բազմաթիվ իսպանական ֆիլմերում։
Աշտարակը համարվում էր աշխարհում ամենաբարձրահասակ միաձույլ շենքը, և մինչև Torrespaña-յի շինարարությունը, Մադրիդի ամենաբարձր շենքն էր։ Առաջատար ճարտարապետները նաև նախատեսում էին, որ շենքը կունենա 500 խանութներ, խոշոր պատկերասրահներ, հյուրանոց, նույնիսկ կինոթատրոն։ Ավելին, աշտարակը հագեցած էր ժամանակի ամենաարագ մոդելի տասներկու վերելակներով, թույլատրելով օգտվողներին մեկ վայրկյանում 3.5 մետր ճանապարհ գնալ։ Աշխատանքները ավարտվել են 1957 թվականի հոկտեմբերի 15-ին։
Մադրիդի աշտարակը հիմնադրվել է Իսպանիայի հրապարակում՝ մայրաքաղաքի սրտում՝ Գրան Վիա փողոցի վերջնամասում։ Միևնույն հրապարակում գտնվող Իսպանիայի 117 մետրանոց շենքի հետ մեկտեղ աշտարակները հետաքրքիր ճարտարապետական հավաքույթ են կազմում։ Երկուսն էլ պաշարված են մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից։
Աշտարակը ընդգրկում է Գրան Վիա երկնաքերի տարածքի մի մասը՝ ի հակադրություն քաղաքի 100 մետր բարձրությամբ երկնաքերերի մեծ մասի, աշտարակը գտնվում է AZCAի ֆինանսական թաղամասում, Տետուանի հարևանությամբ։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարձրությունը` 142 մ
- Հարկերի քանակը՝ 37
- Մադրիդի բարձրության դիրքը. 13-րդ (2007 թ. Մայիս)
- Բարձրության կարգը` ըստ ամսաթվի։
- 1982 թ․՝ 1-ին տեղ
- 1987 թ․՝ 2-րդ տեղ
- 1988 թ ․՝ 3-րդ տեղ
- 1992 թ ․՝ 5-րդ տեղ
- 2002 թ․՝ 7-րդ տեղ
- 2004 թ․՝ 8-րդ տեղ
- 2006 թ․՝ 9-րդ տեղ
- 2007 թ․՝ 13-րդ տեղ
25 տարիների ընթացքում առաջին տեղից իջել է 13-րդ տեղը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԶԼՄ-ներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը պատկերված է 1984 թվականի The Hit ֆիլմում։ Ֆիլմի մի մասը նկարահանվում է վերջին հարկերում և բնակարանում գտնվող պատշգամբում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Torre de Madrid - The Skyscraper Center». www.skyscrapercenter.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (անգլերեն) Torre de Madrid sur Emporis
- (անգլերեն) Torre de Madrid sur Skyscraperpage
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մադրիդի աշտարակ կատեգորիայում։ |