Իսպանիայի հրապարակ (Մադրիդ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսպանիայի հրապարակ (այլ կիրառումներ)
Իսպանիայի հրապարակ (Մադրիդ) Plaza de España (Madrid) | |
---|---|
Միգել դե Սերվանտեսի հուշարձան | |
Երկիր | Իսպանիա |
![]() | |
![]() |
Իսպանիայի հրապարակ (Մադրիդ) (իսպ.՝ Plaza de España (Madrid)), մեծ հրապարակ և հայտնի զբոսաշրջային վայր Մադրիդի կենտրոնում, Իսպանիայում։ Տեղակայված է Գրան Վիա փողոցի արևմտյան հատվածում։ Առանձնանում է Միգել դե Սերվանտեսի հուշարձանով և նրա հարակից երկու հանրահայտ երկնաքարերով։
Սերվանտեսի հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակի կենտրոնն առանձնանում է իսպանացի վիպասան, բանաստեղծ և թատերագիր Միգել դե Սերվանտեսի հուշարձանով, որը կերտվել է Ռաֆայել Մարտինես Սապատերո և Պեդրո Մուգուրուսա ճարտարապետների, ինչպես նաև Լորենցո Կուլլո Վալերա քանդակագործի կողմից։ Հուշարձանի մեծ մասը կառուցվել է 1920-1930-ական թվականներին։ Ավարտին է հասցվել 1956-1957 թվականներին քանդակագործի որդու՝ Ֆեդերիկո Կուլլո Վալերայի կողմից։
Սերվանտես արձանախմբի աշտարակի հատվածում տեղադրված է Սերվանտեսի քարե արձանը, որի հայացքն ուղղված է դեպի Դոն Կիշոտի և Սանչո Պանսայի բրոնզե արձանները։
Շրջապատող շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակի հարևանությամբ տեղակայված են Մադրիդի ամենաբարձր շենքերից երկուսը։ «Մադրիդի աշտարակը» (իսպ.՝ Torre de Madrid) կառուցվել է 1957 թվականին և ունի 142մ բարձրություն։ Մյուսը՝ «Իսպանական կառույցը» (իսպ.՝ Edificio España) ստեղծվել է 1953 թվականին և ունի 117մ բարձրություն[1]։
Այնտեղ է նաև Գալլարդո տունը (իսպ.՝ Casa Gallardo), որը կառուցվել է 1911-ին։ Համարվում է Մադրիդի Մոդեռն ճարտարապետական ոճի ակնառու օրինակներից մեկը։
Մետրոյի կայարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլասա դե Իսպանիան նաև համանուն մետրոյի անունն է, որը տեղադրված է հրապարակի արևելյան անկյունում։ Սպասարկվում է Մադրիդի մետրոպոլիտենի L3 և L10 գծերով[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Madrid Skyscraper Diagram»։ Skyscraper Source Media։ Վերցված է հունվարի 14, 2015
- ↑ es:Plaza de España (Metro de Madrid)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Madrid Skyscrapers at skyscraperpage.com
- Estación de Plaza de España / Noviciado from the Spanish-language Wikipedia article. Retrieved May 20, 2006.
- Plaza de España (Madrid) from the Spanish-language Wikipedia article. Retrieved May 20, 2006.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.turismomadrid.es/en/component/guides/monumento/139(չաշխատող հղում)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իսպանիայի հրապարակ (Մադրիդ) կատեգորիայում։ |
|