Jump to content

Մադամ Կլոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադամ Կլոդ
ֆր.՝ Madame Claude
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 6, 1923(1923-07-06)[1][2][3][…]
ԾննդավայրԱնժե[4]
Մահացել էդեկտեմբերի 19, 2015(2015-12-19)[5][4] (92 տարեկան)
Մահվան վայրՆիս[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՄասնագիտությունPimp և brothel owner

Ֆերնանդ Գրյուդե (ֆր.՝ Fernande Grudet, հուլիսի 6, 1923(1923-07-06)[1][2][3][…], Անժե[4] - դեկտեմբերի 19, 2015(2015-12-19)[5][4], Նիս[4]), նաև հայտնի է որպես Մադամ Կլոդ (ֆր.՝ Madame Claude), ֆրանսիական հասարակաց տան հսկող։ 1960-ական թվականներին նա ղեկավարում էր ֆրանսիական զանգով կանչվող աղջիկների (մարմնավաճառների) ցանցը, որոնք աշխատում էին հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների և պետական ծառայողների համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդ Գրյուդեն ծնվել է 1923 թվականի հուլիսի 6-ին Ֆրանսիայի Անժեր քաղաքում[6]։ Կան հակասական տեղեկություններ Գրյուդեի ծագման մասին՝ սկսած քաղաքական գործիչ արիստոկրատ հայր ունենալուց, որը միանձնուհիների կողմից կրթություն էր ստացել մինչև փոքրիկ սրճարան ղեկավարող հայր, որը սայլակով սնունդ էր վաճառում։ Նրա անցյալի մասին մեկ այլ չստուգված պատմություն կա, ըստ որի նա աշխատել է որպես ֆրանսիական դիմադրության գործակալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի գերմանական օկուպացիայի շրջանում[7] և բանտարկվել նացիստական համակենտրոնացման ճամբարում[6]։ Պատերազմից հետո Ֆերնանդ Գրյուդեն աշխատում էր որպես մարմնավաճառ, բայց պնդում էր, որ ինքը «երբեք բավականաչափ գեղեցիկ չի եղել» և ավելի հարմար կլինի, որպես ղեկավար լինի[6]։ 1961 թվականին նա ստեղծել էր այն, ինչը դարձավ Փարիզի մարմնավաճառության ամենաբացառիկ ցանցը հաջորդ տասնամյակի ընթացքում[6]։

Այդ ժամանակ նա հասարակաց տուն էր վարում Փարիզի թանկարժեք 16-րդ թաղամասում։ «Կա երկու բան, որոնց համար մարդիկ միշտ կվճարեն՝ ուտելիքը և սեքսը։ Ես լավ չէի պատրաստում», - ասում էր Ֆերնանդ Գրյուդեն[8]։

Նրա հարուստ հաճախորդներից էին քաղաքական գործիչներ և մաֆիայի անդամներ, իսկ ոստիկանության տեղեկատուի կարգավիճակը երաշխավորում էր, որ նա պաշտպանված էր։ Նրա հասցեագրքում, ինչպես պնդում էր Գրյուդեն, ներառված էին Իրանի շահի, Ջոն Ֆ. Քենեդիի և Fiat-ի երբեմնի ղեկավար Ջանի Անյելիի անունները[9]։

1976 թվականին դատավոր Ժան Լուի Բրյուգյերը սկսեց քանդել Գրյուդեի կազմակերպությունը։ Նրան հետապնդում էին 11 մլն ֆրանկ (մոտ 4,9 մլն ֆունտ) չվճարված հարկերի համար։ Նա փախավ Լոս Անջելես, բայց 1986 թվականին վերադարձավ Ֆրանսիա՝ ձերբակալվեց և կրեց երեք ամսվա ազատազրկում[7][9]։ Ազատ արձակվելուց հետո նա փորձել է ստեղծել մարմնավաճառությամբ զբաղվող կազմակերպություն, սակայն 1992 թվականին Գրյուդեին դատապարտեցին ազատազրկման Fleury-Mérogis բանտում՝ առևտրով (մարմնավաճառությամբ) զբաղվելու համար[10]։

Նրա կյանքը հիմք է հանդիսացել «Մադամ Կլոդ» (1977 թվական) գեղարվեստական ֆիլմի համար, որի ռեժիսորն է Ջասթ Ջեկինը, իսկ գլխավոր դերակատարը՝ Ֆրանսուազա Ֆաբիանը։ Գրուդետը մահացել է Նիսում 2015 թվականի դեկտեմբերի 19-ին[11]։ 2021 թվականին Նեթֆլիքս թողարկեց ևս մեկ կենսագրական ֆիլմ՝ հիմնված նրա կյանքի վրա՝ «Madame Claude» վերնագրով։ Նա նաև հիշատակված է «Roxy Music»-ի «If It Takes All Night» երգում, 1974 թվականին թողարկված «Country Life» ալբոմում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Madam, by Claude Grudet, ed. Michel Lafon (1994): history of Madame Claude by Madame Claude.
  • Les filles de Madame Claude, by Elizabeth Antébi and Anne Florentin, Stock-Julliard (1974).
  • Madame Claude, by William Stadiem (2018), St. Martin's Press.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.telegraph.co.uk/news/obituaries/12064363/Madame-Claude-brothel-keeper-obituary.html
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Schudel, Matt (2015 թ․ դեկտեմբերի 25). «Fernande Grudet, who presided over exclusive Paris brothel, dies at 92». Washington Post. ISSN 0190-8286. Վերցված է 2018 թ․ մայիսի 24-ին.
  7. 7,0 7,1 Willsher, Kim (2015 թ․ դեկտեմբերի 22). «Madame Claude, keeper of Paris brothel for the rich and famous, dies aged 92». The Guardian. London: Guardian News and Media Limited. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. Mulholland, Rory (2015 թ․ դեկտեմբերի 22). «Madame Claude, France's most famous brothel owner, dies». The Daily Telegraph. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. 9,0 9,1 «The Infamous Madame Claude and Her High-Profile Client List». Vanity Fair. Condé Nast. 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. «French luxury brothel owner 'Madame Claude' dies at 92». France 24 (անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  11. Grimes, William (2015 թ․ դեկտեմբերի 23). «Fernande Grudet, 92, Dies; Ran High-Society Call-Girl Ring as 'Madame Claude'». New York Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]