Մագնիսառեզոնանսային շերտագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մագնիսառեզոնանսային շերտագրություն
Բժշկական ախտորոշում
Գլխի ՄՏՌ պատկեր, սագիտալ կտրվածք, հարթեցման արտեֆակտներով (քիթը և ճակատը հայտնվում են գլխի հետին մասում)
ԱրտասանությունԷմԷռՏե (ռուսերեն), ԷմԷռԱյ (անգլերեն), ՅաՄԷռ (հնացած)
ՀոմանիշներՄագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
ICD-9-CM88.91
MeSHD008279
MedlinePlus003335

Մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ) բժշկական վիզուալիզացիայի տեսակ է, որը օգտագործվումէ ճառագայթային ախտորոշման մեջ և ցուցադրում է օրգանիզմի կառուցվածքային պատկերներ և ֆունկցիոնալ գործընթացներ՝ ինչպես հիվանդ այնպես էլ առողջ անհատների մոտ։ ՄՌՇ սքաները (սարքավորումը, որով իրականացնում են ՄՌՇ հետազոտությունը) օգտագործում է հզոր մագնիսական դաշտ ինչի շնորհիվ ձևավորում է հետազոտվող օրգանների պատկերները։ Ի տարբերություն համակարգչային շերտագրության (ՀՇ), ռենտգեն հետազոտության և այլն ՄՌՇ սքաները չեն օգտագործում վնասակար ռենտգեն կամ իոնիզացնող ճառագայթներ։ ՄՌՇ-ն միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) բժշկական կիրառությունն է։ ՄՄՌ-ը կարող է օգտագործվել նաև այլ հետազոտության մեթոդներում, օրինակ՝ ՄՄՌ սպեկտրոսկոմիա։

Ռայմոնդ Դամադյանի «Հյուսվածքներում ուռուցքի հայտնաբերման սարքը և մեթոդը»

1971թ, մարտին «Science» ամսագրում[1] Ռայմոնդ Դամադյանը (ազգությամբ հայ, ամերիկաբնակ բժիշկ, Նյու Յորքի պետական համալսարանի Դաունսթեյթ բժշկական կենտոնի պրոֆեսոր) ներկայացրեց, որ ՄՄՌ-ով հնարավոր է կենդանի օրգանիզմում ուռուցքային և նորմալ հյուսվածքները միմյանցից տարբերակել։ Նա առաջարկեց, որ այս տարբերությունը կարող է օգտագործվել ուռուցքների ախտորոշման համար։ Այսպիսով Ռայմոնդ Դամադյանը համարվում է ՄՌՇ-ի հիմնադիրներից մեկը։

Ռենտգենյան ճառագայթների վնասակարությունը արդեն վաղուց ապացուցված է, մինչդեռ ՄՌՇ մինչ այժմ համարվում է անվտանգ հետազոտություն և շատ դեպքերում ընտրության մեթոդ է հանդիսանում։ ՄՌՇ-ն լայնորեն կիրառվում է բուժ հիմնարկներում և կլինիկաներում, հիվանդությունների բժշկական ախտորոշման, տարածվածության որոշման և հսկողության համար, առանց պացիենտին ճառագայթելու։ Այնուամենայնիվ, ՄՌՇ-ն էլ երբեմն կարող է որոշակի ռիսկեր և անհարմարություններ պարունակել։ Ի տարբերություն ՀՇ-ի, ՄՌՇ հետազոտությունը տևում է ավելի երկար և ավելի աղմոկոտ է։ Բացի այդ, հետազոտության ընթացքում հետազոտվողը գտնվում է նեղ և սահմանափակ խողովակի մեջ (կարող է հրահրել վախի զգացում կլաուստրաֆոբների մոտ)։ Մետաղական հիմքով բժշկական իմպլանտների, որոշ դաջվածքների (մետաղական հիմքով թանաք օգտագործելիս), պրոթեզների և այլ մետաղական անշարժ կոնստրուկցիաների առկայությունը օրգանիզմում թույլ չի տալիս անվտանգ իրականացնել հետազոտությունը, հետևաբար հակացուցված է։

ՄՌՇ-ն իրականում անվանում են ՄՄՌՇ (միջուկային մագնիսառեզոնանսային շերտագրություն), սակայն, քանի որ «միջուկային» բառը ասոցիացիաներ է առաջացնում միջուկային զենքի, ռադիացիայի և այլ վնասակար երևույթների հետ, այդ բառը հանվել է անվանումից[2]։ Ատոմի միջուկները կարող են կլանել և բաց թողնել ռադիոալիքների էներգիան, երբ գտնվում են արտաքին մագնիսական դաշտի ազդեցության տակ։ Կլինիկական և գիտական ՄՌՇ հետազոտություններում առավել հաճախ օգտագործվում է ջրածնի ատոմը, որը գեներացնում է ռադիոալիքային ազդակ, ինչն էլ գրանցվում է հետազոտվող օբյեկտին մոտ տեղակայված ընդունիչների կողմից։ Ջրածնի ատոմը առատորեն առկա է մարդու և այլ կենսաբանական համակարգերի օրգանիզմներում, հատկապես ջրի և ճարպերի մոլեկուլներում։ Այդ իսկ պատճառով ՄՌՇ սկաները հիմնականում պատկերում է ջրի և ճարպային մոլեկուլների տեղադրությունը օրգանիզմում։

Սկսած հիմնադրման օրվանից 1970-ականներին և 1980-ականներին, ՄՌՇ-ն եղել և մնում է շատ ունիվերսալ վիզուալիզացնող տեխնոլոգիա։ Չնայած ՄՌՇ-ն առավել շատ օգտագործվում է բժշկական ախտորոշման մեջ և կենսաբժշկական հետազոտություններում, Այն կարող է կիրառվել նաև անկենդան օբյեկտների տեսանելի դարձնելու նպատակով։ Այն կարող է կիրառվել քիմիական և ֆիզիկական որոշակի տվյալներ հայտնաբերելու նպատակով։ Քանի որ ՄՌՇ-ն արդեն լայն տարածում է ստացել առողջապահության ոլորտում, մասնագետները սկսել են խոսել նաև շահութաբերության և գերդիագնոստիկայի մասին[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Damadian R (March 1971)։ «Tumor detection by nuclear magnetic resonance»։ Science 171 (3976): 1151–3։ Bibcode:1971Sci...171.1151D։ PMID 5544870։ doi:10.1126/science.171.3976.1151 
  2. Donald W. McRobbie, Elizabeth A. Moore, Martin J. Graves, Martin R. Prince, MRI from Picture to Proton, Cambridge University Press, 2007, ISBN 1139457195page 1
  3. Smith-Bindman R, Miglioretti DL, Johnson E, Lee C, Feigelson HS, Flynn M, Greenlee RT, Kruger RL, Hornbrook MC և այլք: (2012)։ «Use of diagnostic imaging studies and associated radiation exposure for patients enrolled in large integrated health care systems, 1996–2010»։ JAMA 307 (22): 2400–9։ PMC 3859870։ PMID 22692172։ doi:10.1001/jama.2012.5960 
  4. «Health at a glance 2009 OECD indicators»։ Health at a Glance։ Health at a Glance (OECD)։ 2009։ ISBN 9789264061538։ ISSN 1995-3992։ doi:10.1787/health_glance-2009-en 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]