Մագդալենա Սիբելլա Սաքսոնացի
Մագդալենա Սիբելլա Սաքսոնացի | |
Մասնագիտություն՝ | ազնվական |
---|---|
Ծննդյան օր | դեկտեմբերի 23, 1617[1][2] |
Ծննդավայր | Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] |
Վախճանի օր | հունվարի 6, 1668[1][2] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Ալտենբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] |
Թաղված | Schloss Altenburg |
Դինաստիա | Фլբերտինի մասնաճյուղ |
Քաղաքացիություն | Նորվեգիա, Դանիա և Գերմանիա |
Հայր | Johann Georg I, Elector of Saxony? |
Մայր | Duchess Magdalene Sibylle of Prussia? |
Ամուսին | Frederick William II, Duke of Saxe-Altenburg? և Christian, Prince-Elect of Denmark? |
Զավակներ | Johanna Magdalena of Saxe-Altenburg?, Frederick William III, Duke of Saxe-Altenburg? և Christian von Sachsen-Altenburg?[1] |
Մագդալենա Սիբելլա Սաքսոնացի (գերմ.՝ Magdalena Sibylla von Sachsen, դեկտեմբերի 23, 1617[1][2], Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] - հունվարի 6, 1668[1][2], Ալտենբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]), Սաքսոնիայի արքայադուստր, ամուսնության ժամանակ Դանիայի և Նորվեգիայի կրոնպրինցեսուհի, ինչպես նաև Սաքսոն-Ալտենբուրգիայի դքսուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագդալենա Սիբելլա Սաքսոնացին ծնվել է Դրեզդենում, և Հովհաննես Գևորգ I-ի երրորդ ողջ մնացած դուստրն է և վեցերորդ ողջ մնացած երեխան։ Նրա մայրն է Մագդալենա Սիբելլա Պրուսսացին։ Նրա հինգ ավագ եղբայրենը և քույրերն էին՝ Սոֆիա Էլիանոր Սաքսոնացին, Մարիա Ելիզավետա Սաքսոնացին, Հովհաննես Գևորգ II-րդը, Օգոստոսը և Քրիստիանը, և միակ փոքր եղբայրն էր Մորիցը։
1634 թվականին Կոպենահագենում սաքսոնյան արքայադուստրը ամուսնացավ Դանիայի արքայազն Քրիստիան Դանիացու և Նորվեգացու հետ։
Զույգը ապրում էր Ֆալստերի վրա գտնվող Նայքյոփինգ ամրոցում։ Նա իրեն դրսևորում էր որպես խոհեմ արքայադուստր։ Նա նվիրատվություններ էր կատարում եկեղեցուն և հոգևորականներին, և գովաբանություն է ստացել դրա համար։ Նա նաև գրեց աղոթագիրք։ Նրա ամուսինը մահացել է Սաքսոնիա ուղևորություն կատարելու ճանապարհին և ամուսնության ընթացքում նրանք երեխաներ չունեցան։ Ի վերջո, նրա ամուսնու եղբայր Ֆրեդերիկ III-րդը գահ բարձրացավ։
Երբ նա դարձավ այրի, 1647 թվականին նրան հանձնվեց Լոլլանդը և Ֆալստերինը, որպես նրա ֆեոդ։ Նա տեղափոխվեց Դանիայի իր հարավային տիրույթներ։ 1651 թվականին նա նշանվեց Սաքսոն-Ալտենբուրգի դուքս Ֆրիդրիխ Վիլհելմ II-ի հետ, և 1652 թվականի հոկտեմբերի 11-ին նա ամուսնացավ վերջինիս հետ Դրեզդենում։ Հաջորդ տարի, 1653 թվականին նա կորցրեց Դանիայում իր տիրույթները։ Երկրորդ ամուսնությունում նա ունեցվա երեք երեխա՝
- Քրիստիան (1654—1663), Սաքսոն-Ալտենբուրգի գահաժառանգ արքայորդի [1],
- Յոհաննա Մագդալենա (1656—1686), ամուսնացածէ եղել Սաքսոն-Վեյսենֆելի դուքս Յոհանն Ադոլֆ I-ի (1649—1697) հետ,
- Ֆրիդրիխ Վիլհելմ III-րդ (1657—1672), վերջին ներկայացուցիչը Սաքսոն-Ալտենբուրգյան տոհմի։
1662 թվականին նա այցելեց Դանիա արքայադուստր Աննա Սոֆիա Դանիացու նշանդրեքին մասնակցելու համար, Յոհանն Գևորգ III-ի հետ։ Նա մահացավ 1668 թվականի հունվարի 6-ին և թաղված է Ալտենբուրգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #119450658 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- Nordisk familjebok / 1800-talsutgåvan. 9. Kristendomen - Lloyd Կաղապար:Sv icon
- Dansk biografisk Lexikon / XI. Bind. Maar - Müllner Կաղապար:Da icon
- http://www.guide2womenleaders.com/womeninpower/Womeninpower1640.htm
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mara R. Wade: Triumphus Nuptialis Danicus. German Court Culture and Denmark. The Great Wedding of 1634. Wiesbaden: Harrassowitz 1996. (Wolfenbütteler Arbeiten zur Barockforschung 27). ISBN 3-447-03899-3
- Helen Watanabe O’Kelly: Das Damenringrennen — eine sächsische Erfindung? In: Sachsen und die Wettiner. Chancen und Realitäten (Sondernummer der Dresdner Hefte). Dresden 1990.