Ֆալստեր
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Տեսակ | կղզի |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Գուլբորգսուն |
| Մասն է | Sydhavsøerne? |
| Մակերես | 513,76 կմ² |
| Բնակչություն | 43 530 մարդ |
![]() | |
![]() | |
| 54°48′00″N 11°58′00″E / 54.8°N 11.966666666667°E | |
Ֆալստեր (դանիերեն՝ Falster), կղզի հարավարևելյան Դանիայում, գտնվում է Բալթիկ ծովում։ Կղզին հանդիսանում է դանիական Զելանդիա շրջանի մաս և գտնվում է Գուլբորգսուն համայնքի կառավարման տակ։
Ֆալստերի մակերեսը կազմում է 514 կմ²։ Կղզու բնակչությունը 43 398 մարդ է, 2010 թվականի տվյալներով։ Բնակչության խտությունը կազմում է 84,4 մարդ/կմ²։
Կղզու վրայի ամենամեծ քաղաքն է Նյուկյոբինգ Ֆալստերն է։ Այստեղ է բնակվում կղզու ամբողջ բնակչության 40 %։
Կղզին միացած է Զելանդիա և Լոլան կղզիների հետ եվրոպական E47 ավտոմայրուղով, որը միացնում է Համբուրգը և Կոպենհագենը։ Կղզու վրա զարգացած է տրանսպորտային ենթակառուցվածքը։
Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում տուրիստների համար «Միջնադարյան կենտրոնը» (դանիերեն՝ Middelaldercentret) (թանգարան բաց երկնքի տակ) և Կլոստերյան կիրխան (դանիերեն՝ Klosterkirke)։
Կղզու պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերից մինչև 1766 թվականը Ֆալստերի մեծ մասը հանդիսանում էր դանիական թագավորների մասնավոր սեփականությունը։ Կղզու երկու հիմնական քաղաքները Նյուկյոբինգը և Ստուբեկյոբինգը հիմնադրվել են XII դարի վերջում։ Մոտ 1231 թվականին Վալդեմար II թագավորի օրոք կազմվել է կղզում առկա ամբողջ ունեցվածքի մանրակրկիտ ցանկը, որը դարձել է Վալդեմարի հողային գրքի հիմքը։
1766 թվականին կղզին բաժանվել է 10 ֆերմաների և վաճառվել է աճուրդում։ 1778-ից մինչև 1860 ընկած ժամանակահատվածում կղզու վրա կազմակերպվեցին համայնքներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆալստեր» հոդվածին։ |
| ||||||||||


