Մաբույաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մաբույաներ (լատ.՝ Mabuya), սցինկայինների ընտանիքի մողեսների սեռ։ Մարմինը սովորաբար գորշ գույնի է, երկայնաձիգ բաց շերտերով ու մուգ բծերով. երկարությունը մինչև 22 սմ։ Վերջավորությունները զարգացած են։ Արագաշարժ են, լավ մագլցում են լեռները, ծառերը և թփերը, առանձին տեսակներ խոր բներ են փորում։ Հայտնի է մոտ 90 տեսակ, տարածված Աֆրիկաում, Մադագասկարում, Հարավային Ասիայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ Սնվում են միջատներով և այլ մանր անողնաշարավորներով։ Առավելապես ձվակենդանածին են, կան նաև ձվածիններ։ ԽՍՀՄ-ում՝ Հայաստանի հարավում, Երևանի շրջակայքում, Թուրքմենիայում, Ուզբեկստանում հանդիպում է ոսկեգույն մաբույան (M. aurata)։ ՀԽՍՀ-ում մաբույաները գրանցված են Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 109 CC-BY-SA-icon-80x15.png