Մաարյամյաե
Մաարյամյաե | |
---|---|
![]() | |
Տեսակ | դաստակերտ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տալլին |
Մասն է | Մաարյամյաե ամառային դաստակերտ |
Հիմնադրվել է | 1811 |
![]() | |
![]() |
Մաարյամյագի ամրոց[2], նաև՝ Մաարյամյաե ամրոց[3] (էստ․՝ Maarjamäe loss), Մաարյամյաե ամառային դաստակերտի ամրոց (էստ․՝ Maarjamäe suvemõisa loss), Մարիենբերգ (գերմ.՝ Marienberg)[4] և Օռլովի ամրոց (էստ․՝ Orlovi loss)[5], կոմս Անատոլի Վլադիմիրովիչ Օռլով-Դավիդովի ընտանիքի նախկին ամառային նստավայրը (դաստակերտ) Ռևելի արվարձանում (Էստոնիա)։
1975 թվականից ամրոցը Էստոնիայի պատմության թանգարանի մասնաճյուղն է։ Մաարյամյաե դաստակերտը գտնվում է Տալլինի Կեսկլին շրջանում[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1874 թվականին կոմս Անատոլի Վլադիմիրովիչ Օռլով-Դավիդովը (կոմս Վլադիմիր Պետրովիչ Օռլով-Դավիդովի որդին) գնել է այն հողակտորը, որտեղ նախկինում գտնվել է գործարանային շենք, և այնտեղ կառուցել միջնադարյան դղյակի տեսքով մի շինություն[6]։
Ամրոցն իր անվանումը ստացել է հարակից զբոսայգուց՝ Մարիենբերգից (գերմ.՝ Marienberg, էստոներեն տարբերակով՝ Մաարյամյագի (էստ․՝ Maarjamägi), որն այդպես էր անվանել կոմս Ա. Վ. Օռլով-Դավիդովը՝ ի պատիվ իր կնոջ և դստեր (երկուսին անուններն էլ Մարիա էր)[6]։
Դաստակերտում նկարահանվել են խորհրդային մի շարք ֆիլմեր, այդ թվում ՝ «Խաղ առանց կանոնների» (1965), ««Օմեգա» տարբերակը» (1975) և «Բասկերվիլների շունը» (1981)[7] :
Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցում տեղակայված Էստոնիայի պատմության թանգարանի մասնաճյուղի ցուցադրությունն ընդգրկում է 19-րդ դարի սկզբից սկսած ժամանակահատվածը։ Կոմունիստական շարժման առաջնորդների հուշարձանները, որոնք նախկինում կանգնած էին Էստոնական ԽՍՀ քաղաքներում, բերվել են թանգարանի հարակից պուրակ[8]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մարիենբերգ (կոմս Օռլով-Դավիդովի դղյակը), 1936 թվական
-
Մաարյամյաե ամրոցը 2014 թվականին, հետնամասի տեսքը
-
Մաարյամյաե ամրոցի աստիճանները
-
Մաարյամյաեի պատմական կենտրոնը
-
Մաարյամյաե ամրոցի պուրակում, 2009 թվական
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Замок Маарьямяги Эстонского исторического музея»։ Visit Estonia. Официальный сайт туристической информации։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-04-ին։ Վերցված է 2021-05-05
- ↑ «Замок Маарьямяэ»։ Эстонский Исторический Музей
- ↑ 4,0 4,1 «8521 Maarjamäe suvemõisa loss, 1874. a.»։ Kultuurimälestiste register (էստոներեն)
- ↑ VRK Projekt OÜ, AB R-Konsalt OÜ (2007)։ «Pirita tee struktuurplaan»։ Tallinn (էստոներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին։ Վերցված է 2021-05-05
- ↑ 6,0 6,1 «Замок Маарьямяэ (Замок графа Орлова-Давыдова) в Таллинне»։ MODJARO (ru-RU)։ 2016-04-23։ Վերցված է 2021-05-05
- ↑ Замок Маарьямяги в роли Баскервиль-холла
- ↑ «Эстонский исторический музей (Eesti Ajaloomuuseum), Таллин, Эстония - описание, фото, на карте»։ www.openarium.ru։ Վերցված է 2021-05-05