Էստոնիայի պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էստոնիայի պատմության թանգարան (էստ․՝ Eesti Ajaloomuuseum), Էստոնիայի պատմությունը ներկայացնող թանգարան Տալլինում։

Թանգարանը գտնվում է Տալլինի Հին քաղաքում՝ Պիկկ փողոցում։ Հիմնադրվել է Յոհան Բուրհարդտ VIII-ի (1776—1838) կողմից, որ հայտնի է որպես Քաղաքապետարանի դեղատան վարիչ (դեղատունը մինչը օրս գործում է և գտնվում է Քաղաքապետարանի հրապարակում)։ 2011 թ. ավարտվեց թանգարանի վերակառուցումը։

Թանգարանը բացվել է 1987 թ.։ Թանգարանում ցուցադրվում են հին էստոնական հագուստներ, տների ներքին հարդարման վերակառուցումներ։ 1940-ական ու 1950-ական թթ. ներկայացված են զինվորական համազգեստների ու զենքերի միջոցով։ Թանգարանում է գտնվում Անտառային եղբայրների կողմից օգտագործված մի խրճիթ ու կոմունիստական կուսակցության քարտուղարի սեղանի կրկնօրինակը։ Թանգարանում ներկայացված չեն 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարը տեղի ունեցած քաղաքական ու սոցիալական շարժումները[1]։

Մաարյամյագի ամրոցում գտնվող մասնաճյուղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաարյամյագի ամրոցը (նախկինում պատկանել է կոմս Օռլով-Դավիդովին) գտնվում է Էստոնիայի Պիռիտա շրջանում։ Ամրոցը թանգարանին է հանձնվել 1975 թ.։ Այս մասնաճյուղի ցուցանմուշները ստեղծվել են 19-րդ դար սկզբից։ Ամրոցի բակում հավաքված են Էստոնական ԽՍՀ-ի կոմունիստական շարժման ղեկավարների հուշարձաններ, որ նախկինում տեղադրված են եղել էստոնական տարբեր քաղաքներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]