Jump to content

Ճիրանավոր տրիտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճիրանավոր տրիտոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Պոչավորներ
Ընտանիք Անկյունատամայիններ
Տեսակ Ճիրանավոր տրիտոն
Լատիներեն անվանում
Onychodactylus fischeri
(Boulenger, 1886)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ճիրանավոր տրիտոն (լատին․՝ Onychodactylus fischeri), պոչավոր երկկենցաղների անկյունատամային տրիտոնների ընտանիքին պատկանող տրիտոն։

Սնվում է ջրային կենդանիներվ՝ փափկամարմիններով և այլ անողնաշարավորներով[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հեռավոր Արևելքում, Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում, Չինաստանում և Կորեայում։ Ապրում է լեռնային գետակներում։

Ամբողջ կյանքն անցկացնում է ջրում կամ խոնավ տեղերում, քարերի տակ, ուր չեն հասնում արևի ճառագայթները։ Գրանցված է Ռուսաստանի Դաշնության և միջազգային կարմիր գրքերում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիրանավոր տրիտոնի երկարությունը հասնում է 20 սմ-ի, որի ուղիղ կեսը կազմում է պոչը, որը ունի գլանաձև տեսք։ Ունի բաց գորշավուն գունավորում, մարմնի վրա նկատվում են թույլ արտահայտված բծեր։

Նախկինում շնչել է թոքերի միջոցով։ Էվոլյուցիայի ընթացքում թոքային շնչառությունը վերացել է՝ վերջինիս ջրային կենսակերպին անցնելուն զուգընթաց։

Ջրում շնչում է բերանի լորձաթաղանթով և մաշկով։ Կենդանատեսակի անվանումը պայմանավորված է ոչ սեռահասուն և երբեմն նաև սեռահասուն ձևերի մատների ծայրերնի նշմարված եղջերային ճիրանների շնորհիվ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 163 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճիրանավոր տրիտոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճիրանավոր տրիտոն» հոդվածին։