Մկրտիչ Ճիվանյան
Մկրտիչ Ճիվանյան | |
---|---|
Ի ծնե | Մկրտիչ Հովհաննեսի Ճիվանյան |
Ծնվել է | 1848 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Վախճանվել է | փետրվարի 14, 1906 |
Մահվան վայր | Կ. Պոլիս |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Mıgırdiç Civanyan Վիքիպահեստում |
Մկրտիչ Հովհաննեսի Ճիվանյան (1848[1][2], Բեշիքթաշ, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 14, 1906[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մկրտիչ Ճիվանյանը ծնվել է Կոստանդնուպոլիսի արվարձաններից մեկում՝ Պեշիկթաշ հայաշատ գյուղում, արքունական երաժշտի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում՝ նկարչության ուսուցիչ Ա. Սարգսյանի դասարանում, միաժամանակ ծնողների ցանկությամբ այցելել է տարբեր արհեստավորական և առևտրական ընկերություններ[3]։
Մասնագիտացել է Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային վարժարանում, ապա՝ ֆրանսիացի նկարիչ Մասոնի մոտ (1871-1873), կատարելագործվել Իտալիայում (1876-1879)։ 1894-1905 թվականներին ապրել Է Օդեսայում, Սանկտ Պետերբուրգում։
Ստեղծել է Ոսկեղջյուրի և Բոսֆորի ափերը պատկերող ռոմանտիկ, բնապատկերներ («Գարուն», «Ալեհույզ ծովը փոթորկից առաջ» (1894), «Ֆեներիի փարոսը», «Լորդ Բայրոնի երազը», «Առավոտը ծովի վրա»)։ Վարպետորեն է վերարտադրել օդի և լույսի համադրումն ու դրանց ելևէջումների նյութականությունը։ 1860-ական թվականներին Կ. Պոլսում ձևավորել է թատերական ներկայացումներ, մասնակցել ճարտարապետներ Պալյանների կառուցած շենքերից մի քանիսի ներքին հարդարմանը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Artnet — 1998.
- ↑ «Մկրտիչ Ճիվանյաի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Ով ով է։ Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 7։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 1848 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 14 մահեր
- 1906 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Հայ ծովանկարիչներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Անձինք:Ստամբուլ
- Օսմանյան կայսրության նկարիչներ
- Համիդյան ջարդերից փրկվածներ
- Անձինք Կոստանդնուպոլսից
- Թուրքահայ նկարիչներ