Ճեղքվածքային ժայթքումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ճեղքվածքային ժայթքումներ, գծային ժայթքումներ, երկրակեղևում տեկտոնական շարժումների հետևանքով առաջացած ճեղքվածքներով ընթացող ժայթքումներ։ Լավան զանգվածաբար արտավիժում է հիմնականում ճեղքվածքի կենտրոնական մասից, ծայրամասերում առաջանում են պայթյունային ժայթքումներ։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լավայի զանգվածային արտավիժումներ տեղի են ունեցել ՀՀ արևմտյան մասի (Աֆրիկա-արաբական բեկվածքային գոտու հյուսիսային շարունակություն) խորքային ճեղքվածքներից, որոնցից արտավիժած վերին պլիոցենի դոլերիտային բազալտները ծածկել են Ախալքալաքի, Ամասիայի, Աշոցքի սարահարթերը և Ախուրյան գետի երկայնքով տարածվել հարավ ու արևմուտք։ Ճեղքվածքային ժայթքումների հետևանք են ՀՀ Շիրակի ու Արագածոտնի մարզերում Արագածից արտավիժած դացիտային լավաները և հրաբխային օջախների գծային դասավորությունը Գեղամա լեռնավահանում (Սևկատար, Աժդահակ, Նազելի և այլն), Ջավախքի լեռնազանգվածում (Աբուլ, Սամսար և այլն ), Սյունիքի հրաբխային բարձրավանդակում (Մեծ Խաչ, Ցուլասար, Կարմիր կատար և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png