Ճգավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ճգավորություն, կրոնական մղումով հասարակությունից, ընտանիքից և ընդհանրապես մարդկանցից հեռանալը, ճգնակեցությունը (ասկետիզմ) ամայի և անմարդաբնակ վայրում։ Հատուկ է եղել հինարևելյան կրոններին (բրահմայականություն, բուդդայականություն, հուդայականություն են)։ Քրիստոնեության մեջ հրեան է եկել 3-րդ դարին (Եգիպտոսի անապատներում), կրոնական ջերմեռանդությունից բացի եղել նաև հռոմեական հալածանքներից փախուստի միջոց։ Առաջին քրիստոնյա ճգնավորները (նշանավոր են Պողոս Թեբեացին և Անտոնիոս Մեծը) ինքնազրկմամբ և մարմնական տառապանքով ձգտել են բարոյական մաքրության, կարծելով, թե իրենց օրինակով մարդկությունը կձերբազատվի սոցիալական անհավասարության չարիքից։ 4-րդ դարում Ճգավորությունը տարածում է ստացել նաև Պաղեստինում, Կապադովկիայում, Հայաստանում, ավելի ուշ՝ Եվրոպայում (Գալիա, Իսպանիա, Իտալիա)։ Պաշտոնական եկեղեցին խրախուսել է Ճգավորություն, միաժամանակ ձգտելով անհատ ճգնավորներին համախմբել եկեղեցու իրավասության տակ գտնվող մենաստաններում։ Միջին դարերում Ճգավորությունը աստիճանաբար կուլ է գնացել վանականությանը (տես Վանականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 95 CC-BY-SA-icon-80x15.png