Ճանապարհորդություն դեպի Գողգոթա (Պիտեր Բրեյգելի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհորդություն դեպի Գողգոթա
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1564[2]
բարձրություն124 սանտիմետր[3]
լայնություն170 սանտիմետր[3]
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էPieter Breugelthe Elder - Hall X?
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան
սեփականատերԱրվեստի պատմության թանգարան[2]
հիմնական թեմաՀիսուս Քրիստոսի խաչելության ճանապարհը[4] և procession to Calvary?[4]
կայք
Ծանոթագրություններ
 The Procession to Calvary by Pieter Bruegel (I) Վիքիպահեստում

«Ճանապարհ դեպի Գողգոթա» («Խաչի կրում»), (հոլ.՝ kruisdraging van Christus, գերմ.՝ Die Kreuztragung Christi), Պիտեր Բրեյգել Ավագի նկարը։ Գտնվում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանում[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը Պիտեր Բրեյգելի ստեղծած 16 կտավների թվին է պատկանում, որոնք ներառվել է Անտվերպենի հարուստ հավաքորդ Նիկոլաս Յոնգելինկի (գերմ.՝ Niclaes Jonghelinck) 1566 թվականի ստեղծած հավաքածուի ցանկի մեջ։ Յոնգելինկը, որը բազմիցս դիմել է Բրեյգելին, հավանաբար, եղել է նաև այս նկարի պատվիրատուն։ Յոնգելինկի հավաքածուի Բրեյգելի ստեղծագործություններն անցել են Անտվերպենի քաղաքային իշխանության տակ, ցանկը կազմելու տարում։ 1604 թվականին աշխատանքը հիշատակվում է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ռուդոլֆ II-ի Պրահայի հավաքածուի կազմում, որտեղից էլ այն տեղափոխել են Վիեննա։ 1809-1815 թվականներին աշխատանքը գտնվել է Փարիզում, ռազամական ավարների շարքում, որոնք բռնագրավվել էին Նապոլեոն Բոնապարտի կողմից։

Բովանդակություն և կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության կոմպոզիցիան բավականին ավանդական է, որը բնորոշ չէ նկարչին։ Բրեյգելը վերարտադրում է բավականին հայտնի ստեղծագործական սխեման՝ Քրիստոսի ճանապարհը դեպի Գողգոթա, որն արդեն օգտագործվել է այնպիսի վարպետների կողմից, ինչպիսիք են Բրունսվիկ Մոնոգրամիստը և Բրեյգելի ժամանակակից Պիտեր Արտսենը։ Քրիստոսի մարմինն ասես կորչում է մարդաշատ ամբոխում, այդ մաներիստական հնարքը վերարտադրվում է նաև «Պողոսի ուղերձը» և «Սուրբ Հովհաննես Մկրտչի քարոզչություն»-ում։ Նկարում թույլ է տրված գիտակից շեղում Աստվածաշնչի բովանդակությունից․ խաչը ստիպել են կրել ճանապարհին հանդիպած ոմն Սիմոն Կյուրենացուն, որին պատահաբար են հանդիպել ճանապարհին, բայց Բրեյգելի մոտ զինվորները նիզակով հետ են հրում Սիմոնին։

Կինեմատոգրաֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհ ռեժիսոր Լեխ Մաևսկին 2011 թվականին նկարահանել է նույնանուն ֆիլմ Մայքլ Գիբսոնի «Հողմաղաց և խաչ» գեղարվեստական գրքի հիման վրա։ Այս շվեդ֊լեհական ֆիլմի մեջ վերածնվում է Հյուսիսային վերածննդի ժամանակ Ֆլանդրիի պատմական համատեքստը, իսկ նկարի կերպարները կենդանանում են։ Պիտեր Բրեյգելի դերը խաղում է Ռուտգեր Հաուերը և նրա տիրոջ Նիկլաս Յոնգելինկայի դերում՝` Մայքլ Յորքը։

Հատվածներ նկարից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/260966
  2. 2,0 2,1 http://www.khm.at/objektdb/detail/324/
  3. 3,0 3,1 https://www.khm.at/objektdb/detail/324/
  4. 4,0 4,1 https://rkd.nl/en/explore/images/260966
  5. «Պաշտոնական կայք».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանապարհորդություն դեպի Գողգոթա (Պիտեր Բրեյգելի նկար)» հոդվածին։