Ճահճային մարդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոլունդեցի կնոջ գլուխը

Ճահճային մարդիկ կամ ճահճային մարմիններ, ամբողջովին կամ մասամբ պահպանված մարդկային մնացորդներ, Եվրոպայի հյուսիսային մասում գտնվող տորֆային ճահիճներում, հատկապես Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Շվեդիայում։ Ի տարբերություն հին մնացորդների, ճահճային մարմինների մաշկային շերտը և ներքին օրգանները պահպանվել են, դրա համար դրանք համարվում են ուսումնասիրությունների հետաքրքիր առարկա։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի տորֆային ճահիճներում գտել են հազարից ավել դիակներ։ Դիակները պահպանվել են տարբեր աստիճանների՝ որոշ մարմիններ գրեթե չեն տարրալուծվել, մյուս մասը մասամբ լուծվել է, իսկ մնացածից մնացել են միայն կմախքներ և մարմնի որոշ մասեր։ Հիմնականում նրանց գտնում էին տեղի գյուղացիները կամ բանվորները, որոնք տորֆ են հանում։ Մի մասը միանգամից տեղեկացրել են գիտնականներին, իսկ մյուս մասը գցել են նույն տեղը և դրա պատճառով ճահճային մարդկանց մեծ մասն անհետ կորել է։

Էլինգեցի կնոջ վերակառուցված սանրվածքը

Ուսումնասիրությունների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրման ժամանակակից մեթոդներով հնարավոր է ճշգրիտ ձևով պարզել ճահճային մարդկանց կյանքի տևողությունը և նրանց տարիքը մահվան պահին։ Շնորհիվ ռադիոածխածնային ուսումնասիրության՝ մահացածների մեծ մասն ապրել է 2000-5000 տարի առաջ, բայց կա ավելի հին գտածոներ, օրինակ՝ կյոլբերգցի կինը, որը մահացել է մ․թ․ա․ 8000 տարի առաջ (Մագլեմոզեի հնագիտական մշակույթ)[1]։ Դիակի մոտավոր տարիքը որոշվում է մարդաչափական տվյալների, կմախքի կարգավիճակի և դիակների ատամների միջոցով (եթե դրանք պահպանվել են)։

Աղեստամոքսային ուղու ուսումնասիրումը օգնում է պարզել հին մարդկանց սննդի բաղադրությունը։ Օրինակ թոլունդեցի կնոջ սննդի կազմը իրենից ներկայացնում էր 40 տեսակի սերմերից շիլա, իսկ գրոբոլացի տղամարդու ստամոքսում հայտնաբերվել էր մանր ոսկորներ, ըստ տվյալների մահից առաջ նա կերել էր միս[2][3]։ Սննդի բաղադրության և մահվան շրջանի մասին ավելի կոնկրետ տեղեկություններ կարելի է ստանալ մազերի քիմիական վերլուծումից, այդ կերպով գիտնականները պարզեցին կլոնիկավանցի տղամարդը մինչ մահը մի քանի ամիս շարունակ կերել է բանջարեղեն, իսկ դա նշանակում է, որ այդ մարդը մահացել է ամռանը[4]։

Որոշ մարմինների վրա պահպանվել է հագուստը կամ դրա մասնիկներ, որոնք էլ օգնել են ավելի կոնկրետացնել այդ ժամանակների հագուստի մասին տվյալները։ Առավել պահպանված իրերն են՝ թոլունդեցի կնոջ կաշվե սրածայր գլխարկը Արխիվացված 2013-05-23 Wayback Machine, հյուլդրեմոսեցի կնոջ մոտ հայտնաբերված կաշվե հագուստը։ Բացի այդ, շնորհիվ պահպանված մազերի, կարելի է վերակառուցել նրանց սանրվածքները։ Օրինակ կլոնիկավանցի մազերը ուղղում էր խեժից պատրաստված նյութից և բուսական յուղով[4][5]։

Մահվան պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտնակնները առաջ են քաշում մի քանի վարկած, որոնց համաձայն մարմինները կարող էին հայտնվել տորֆային ճահիճներում։ Այն մարմինները, որոնց վրա չկան բռնության նշաններ, հնարավոր է, որ ուղղակի խեղդվել են։ Մյուսները կա՛մ դարձել են հանցագործությունների զոհ, կա՛մ էլ զոհվել են աստվածներին նվիրված կամ ինչ-որ արարքի համար սահմանված զոհաբերության ժամանակ։ Շատ հաճախ մահվան պատճառը լինում է նաև խեղդումը (հիմնականում գոտիով կամ պարանով) կամ կոկորդի կտրումը։

Գրոբոլացի տղամարդու ձեռքը

Առավել հայտնի գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիա
    • Թոլունդացի կինը
    • Էլինգացի կինը
    • Գրոբոլացի տղամարդը
    • Կյոլբերգացի կինը
    • Հարալդեսկերացի կինը
    • Հյուլդրեմոսեցի կինը
  • Մեծ Բրիտանիա
    • Տղամարդը Լինդոուից
    • Քլադ Հալանացի մումիաները
  • Իրլանդիա
    • Տղամարդը Կլոնիկավանից
  • Գերմանիա
    • Տղամարդը Օստերբիից
    • Ճահճային մարմին Վինդեբից
    • Տղամարդը Ռենդսյուրվենից
    • Կինը Պայտինգից
  • Նիդերլանդներ
    • Զույգը Վիրդինգից
    • Աղջիկը Իդեից
  • Շվեդիա
    • Տղամարդը Բոկստենից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Oldest of the Bog People
  2. «Tollundman.dk». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
  3. О человеке из Гроболла на Tollundman.dk Արխիվացված 2011-04-10 Wayback Machine
  4. 4,0 4,1 Iron Age bog bodies unveiled
  5. Они закладывают волосы набок и завязывают их узлом.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]