Ղևոնդ Դալլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղևոնդ Դալլաքյան
Դալլաքյան Ղևոնդ Մեխակի 1915-1992

Ղևոնդ Մեխակի Դալլաքյան (), պատմաբան։ Պատմական գիտական դոկտոր (1961 թվական), պրոֆեսոր (1966 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1915թ․ նոյեմբերի 15ին ԼՂՀ Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղւմ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։

Աշխատանքային գործունեությւն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939թ-ից դասախոսել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտում։

1946-1952թթ․՝ ՀԿԿ Երևանի Սպանդարյան շրջկոմի առաջին քարտուղար։

1952թ․-ից դասախոսել է ԵԱԱԻ-ում

1971-1988թթ․՝ ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ

1947-1951թթ․՝ ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր

«Սովետական Հայաստան» թերթի խմբագիր

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948-1952թթ․՝ ՀԿԿ կենտկոմի անդամ

1961թ․՝ պատմական գիտությւնների դոկտոր

1966թ․՝ պրոֆեսոր

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել Ղևոնդ Դալլաքյանի «Մարտական 89» (1968թ․) , «Հոկտեմբերի արևը Շամշադինում» (1969թ․), «Հոկտեմբերի դրոշի ներքո» (1987թ․) աշխատությւնները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։