Երևանի աշխարհաքաղաքական ակումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի աշխարհաքաղաքական ակումբ
Տեսակոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Հայաստան
ՀապավումԵԱԱ
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքgeoclub.info

Երևանի աշխարհաքաղաքական ակումբ (ԵԱԱ), Երևանում գործող գիտահետազոտական կազմակերպություն։ Ակումբի առաջնորդն ու գաղափարախոսը քաղաքագետ և վերլուծաբան Ռուբեն Բարենցն է, ակումբի ղեկավարը՝ Արման Բոշյանը[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշված է ակումբի պաշտոնական կայքում, այն զբաղվում է աշխարհաքաղաքականության, քաղաքագիտության, քաղաքական աշխարհագրության, գլոբալիստիկայի, էզոթերիկայի ոլորտներում գիտական և լուսավորչական գործունեությամբ։ Ակումբը «կազմակերպություն է ազատամիտ, Հայրենիքը, ազգը, ընտանիքը սիրող, մարդկության, և առաջին հերթին հայ և եղբայրական ազգերի ճակատագրին ոչ անտարբեր մարդկանց համար»[2]։

Ինչպես նշված է ակումբի պաշտոնական կայքում, «այն չի խառնվում քաղաքական ինտրիգներին, խաղերի և իրադարձություններին ինչպես Հայաստանի ներսում, այդպես էլ արտասահմանում»։ Բացի այդ, ակումբը չի հարում որևէ քաղաքական կուսակցության, ուժի կամ թեկնածուի։ Ակումբի ներքին քաղաքական դիրքորոշումը չեզոք է՝ ԵԱԱ-ի անունից ելույթ ունենալու որևէ փորձերը առանց ներքին քաղաքական դիրքորոշման չեզոքության հանգեցնում են ակումբից հեռացման[2]։

Ակումբը կազմակերպում է սեմինարներ, հրապարակային ելույթներ, գրքերի, հոդվածների ժողովածուների, պարբերականների հրատարակում, ինչպես նաև աջակցում է «այս թե այն հեղինակներին, գիտական աշխատողներին կամ ուղղակի ազգի հայրենասերներին»[2]։

Ինչպես նշված է ակումբի պաշտոնական կայքում, ակումբի ֆինանսավորումը կատարվում է ակումբի անդամների ընկերակցական նվիրատվությունների միջոցով[2]։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի ղեկավարը (այժմ՝ Արման Բոշյան), որոշումներ է կայացնում այս կամ այն միջոցառման, ելույթի, հրապարակման կայացման վերաբերյալ և ներկայացնում է այն խորհրդի քննարկմանը։ Ակումբի խորհուրդը քննարկում է ակումբի ընթացիկ խնդիրները և դրանց իրականացման ճանապարհները[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵԱԱ պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ԵԱԱ պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.