Jump to content

Ղազար (Կարաքիլիսայի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ղազար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսայի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի վերին հոսանքի աջ ափին, Կարաքիլիսա քաղաքից 14 կմ հարավ-արևելք, ճանապարհի վրա։

Մինչև 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմն այստեղ ապրում էին հայեր, որոնց մեծ մասն արտագաղթել է Կովկաս։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականներին ուներ 9 տուն` 48 հայ բնակչով, իսկ XX դարի սկզբին 30 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 498