Մանկասար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանկասար (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Մանկասար | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կարաքիլիսայի գավառակ | |
Այլ անվանումներ | Մանգասար, Մանգասոր, Մանգեսար, Մանգեսոր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Մանկասար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսայի գավառակում[1]։ Գտնվում է Մանկասար գետակի ձախ ափին, Կարաքիլիսա քաղաքից 10 կմ հարավ-արևելք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1877-1878 ռուս թուրքական պատերազմի ժամանակ հայերը կողոպտվել են, մի քանի տասնյակ հայեր սպանվել են, մի մասն էլ գաղթել են Կովկաս։ Մնացյալ հայությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1872-1873 թվականներին ուներ 44 տուն` 480 զուտ հայ բնակիչ, իսկ 1909 թվականին` 60 տուն հայ և 60 տուն այլազգի բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկասարն ուներ Ս. Հարություն անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր վարժարան։
Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է գրչության կենտրոն։ Մանկասարում կազմվել է ձեռագիր ժողովածու[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կարինի նահանգի Բայազետի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 689
|