Jump to content

Մեզրե (Կարաքիլիսայի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մեզրե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսայի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի աջ կողմի վտակ Մանկասար գետի աջ ափին, Կարաքիլիսա քաղաքից 10 կմ արևելք, սարալանջի վրա։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ բնակչության մի մասը կոտորվել է, իսկ մյուսը` գաղթել Կովկաս։ Այնուհետև բնակություն են հաստատել Գավաշից (Ռշտունիք) գաղթած հայերը։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին ուներ 10 տուն` 68 բնակչով, 1882 թվականին՝ 19 տուն, իսկ 1909 թվականին՝ 40 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 756