Փիլիսոփայության գիտությունների թեկնածու (1942), պրոֆեսոր (1964), ՀԽՍՀ (այժմ Հայաստան) գիտության վաստակավոր գործիչ (1970)։ ԽՄԿԿ անդամ 1927 թ.-ից։ Ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը (1930)։ 1933—1979 թթ.-ին դասավանդել է Երևանի պետական համալսարանում (1939—1949 թթ.-ին՝ փիլիսոփայական ամբիոնի վարիչ), 1949-1951 թթ.-ին՝ ՀԽՍՀ (այժմ Հայաստան) ԳԱ փիլիսոփայության սեկտորի վարիչ։ Գիտական աշխատությունները վերաբերում են դիալեկտիկական ու պատմական մատերիալիզմի, փիլիսոփայության պատմության հարցերին։ Գրել է նաև «Հուշեր անցյալից» (1974) հուշապատումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 325)։