Ղազար Բոլատ
Jump to navigation
Jump to search
Ղազար Բոլատ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1861 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | ապրիլի 3, 1927 (65 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | խմբագիր և հասարակական գործիչ |
Ղազար Բոլատ (Բոլատյան, մայիսի 15, 1861, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 3, 1927, Կահիրե, Եգիպտոս), հայ հասարակական գործիչ, խմբագիր։
Ծնվել է Կ. Պոլսում։ 1896 թվականին Պոլսում հրատարակել է «Հանրագիտակ» շաբաթաթերթը, որը շարունակվել է մինչև 1899 թ.։ 1899-1900 թվականներին խմբագրել է «Ծաղիկ» հանդեսը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Եգիպտոսում, եռանդուն մասնակցություն է ունեցել եգիպտահայ մշակութային կյանքին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 200-201