Jump to content

Ղազարոս Ամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղազարոս Ամիրյան
Ծնվել էհոկտեմբերի 5, 1959(1959-10-05)[1] (65 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Ղազարոս Ռուբենի Ամիրյան (հոկտեմբերի 5, 1959, Վլադիկավկազ (Հյուսիսային Օսեթիա)), հայ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության մայոր (1999

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19841985-1990 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության համակարգում, 1990-1993 թվականներին՝ ՀՀ ՆԳՆ բուժսանմասում, 1993 թվականից՝ ՊՆ կայազորային, ապա՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալներում։

1993-1994 թվականներին Ամիրյանը կամավոր, ապա գործուղումով մեկնել է ԼՂՀ Հադրութի, Ստեփանակերտի, Ֆիզուլիի զինվորական հոսպիտալներում մեթոդական և գործնական օգնություն ցույց տվել տեղի բժիշկներին, մասնակցել հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների վիրահատություններին։ Զինադադարից հետո պարբերաբար գործուղվել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ շրջաններ, հիվանդանոցներում ու հոսպիտալներում ցույց տվել բուժօգնություն զինծառայողներին և բնակիչներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։