Ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղ
Ղազարական սպիտակ տավարի ցեղ, խոշոր եղջերավոր անասունների մսատու ցեղատեսակ։ Համարվել է մսատու ցեղերի առաջնեկը նախկին ԽՍՀՄ-ում։ Ստացվել է Ղազարական ԽՍՀ-ի, Օրենբուրգի և Վոլգոգրադի մարզերի տնտեսություններում՝ Ղազախստանի տեղական (մասամբ նաև կալմիկական) կովերի և հերեֆորդյան ցեղի ցուլերի տրամախաչումից։ Նոր ցեղի կենդանիները ղազախական տավարից ժառանգել էին կոնստիտուցիայի ամրություն, հերեֆորդից՝ վաղահասություն և ունեին մսատուներին բնորոշ մարմնակազմ։ Գույնը կարմիր է (տարբեր երանգներով), գլուխը, կուրծքը, որովայնը, վերջավորությունների ստորին մասը, պոչի ծայրը՝ սպիտակ։
Լավ հարմարված են Միջին Ասիայի տափաստանային գոտու պայմաններին, հաջողությամբ կլիմայավարժվել են ՌԴ Յակուտիայի և Չիտայի մարզում։ Վաղահաս են․ նորածին հորթերի կենդանի զանգվածը 20-25, 1,5 տարեկաններինը՝ 500, ցուլերինը՝ 850-1000, կովերինը 500-550 կիլոգրամ է։ Սպանդային ելքը մինչև 55% է։ Մսեղիքում ճարպը տարածված է համաչափ, միսն ունի սննդի բարձր որակ։ Կաթնատուների և սպիտակագլուխ ցեղի խառնացեղերը լավ բտվում են ու գիրանում։
Ցեղը տարածված է Ղազախստանում, Ռուսաստանի Օրենբուրգի, Վոլգոգրադի, Մարատովի մարզերում, Հարավային Ուրալում, Արևմտյան Սիբիրում, Մոնղոլիայում, Ուզբեկստանում և այլուր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 17)։ |
|