Ձյունե թագուհու գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունե թագուհու գաղտնիքը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՁյունե թագուհին
Թվական1986
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Ալեքսանդրովիչ
Սցենարի հեղինակՎադիմ Կորոստիլյով
ԴերակատարներՅան Պուզիրևսկի, Նինա Գոմիաշվիլի, Ալիսա Ֆրեյնդլիխ և Օլեգ Եֆրեմով
ԵրաժշտությունՄարկ Մինկով
ԿինոընկերությունԷկրան
Տևողություն140 րոպե

Ձյունե թագուհու գաղտնիքը (ռուս.՝ «Тайна Снежной королевы»), ռեժիսոր Նիկոլայ Ալեքսանդրովիչի ֆիլմը, որ նկարահանվել է 1986 թվականին[1] Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հեքիաթում նկարագրված իրադարձություններից որոշ ժամանակ անց։ Գերդան ու Կայն արդեն մեծացել են և մտածում են, թե ինչ տխուր է բաժանվել մանկությունից։ Սակայն զորավոր ու նենգ Ձյունե թագուհին, որը հետևում է նրանց, Կային տանում է իր թագավորություն, և Գերդան նորից մեկնում է նրան որոնելու։ Դրանում նրան օգնում է մի խորհրդավոր մարդ, որն իրեն կոչում է Հեքիաթի ձայն և գիտի Անդերսենի բոլոր հեքիաթները ու հետևում է կարգի պահպանմանն, այդ պատճառով էլ չի կարող փոխել դրանք։ Սակայն Ձյունե թագուհին, որը Անդերսենի կողմից հեքիաթի գրվելուց երկար տարիներ անց ձանձրացել է ուղղակի երեխաներին առևանգելուց, այնպիսի գաղտնիք է բացահայտում, որն արմատապես փոխում է ամբողջ սյուժեն։

Ձյունե թագուհու մոտ գնալու ճանապարհին Գերդան հայտնվում է խորամանկ ու նենգ, բայց միևնույն ժամանակ զվարճալի բարոնի ամրոցում, ծանոթանում անտառային ավազակների հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յան Պուզիրևսկի – Կայ
  • Նինա Գոմիաշվիլի – Գերդա (վոկալն ու ձայնը՝ Սվետլանա Ստեպչենկոյի)
  • Ալիսա Ֆրեյնդլիխ – Ձյունե թագուհի
  • Օլեգ Եֆրեմով – Հեքիաթի ձայն
  • Վիյա Արտմանե – Աշուն
  • Լյուդմիլա Մակարովա – ատամանուհի
  • Վլադիսլավ Ստրժելչիկ – Բարոն, որը չկա
  • Ալեքսանդր Լենկով – Ձնեմարդ
  • Լեոնիդ Յարմոլնիկ – արքայազն Նարցիս
  • Սերգեյ Պրոխանով – Եղինջի ընձյուղ
  • Վլադիմիր Կաչան – Եղինջի ընձյուղ
  • Վլադիմիր Վինոգրադով – Պատատուկ
  • Վսևոլոդ Լարիոնով – Աստղագուշակ
  • Միխայիլ Բոգդասարով – Կոշկակար
  • Պյոտր Սկլադչիկով – Խոզարած
  • Ալեքսանդր Պյատկով – Ջրաղացպան
  • Նատալյա Տրուբնիկովա – Ավագ փաթիլ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի ու բանաստեղծությունների հեղինակ՝ Վադիմ Կորոստիլյով
  • Ռեժիսոր՝ Նիկոլայ Ալեքսանդրովիչ
  • Օպերատոր՝ Գեորգի Կրինիցկի
  • Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Պտիցին
  • Կոմպոզիտոր՝ Մարկ Մինկով

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Песня Сказочника — 2:40
  2. Песенка Герды — 1:46
  3. Песня Снежной Королевы — 2:03
  4. Где же сказка — 2:01
  5. Песня Снеговика — 2:01
  6. Танго Нарцисса — 1:10
  7. Песня Крапивных побегов — 1:28
  8. Песня Вьюнка — 1:20
  9. И в сказках наступает ночь — 3:07
  10. Отворите волшебные двери — 3:21
  11. Вьюга и вальс снежинок — 2:50
  12. Песня барона — 1:40
  13. Танго Снежной Королевы — 2:33
  14. Песня Атаманши и разбойников — 1:54
  15. О, Кей! — 1:31
  16. Финал — 3:52

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին թողարկվել է ռեժիսոր Նատալյա Բոնդարչուկի համանուն ֆիլմը, որը ոչ մի կապ չունի տվյալ ֆիլմի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]