Ձյունե թագուհին (մուլտֆիլմ, 2012)
Ձյունե թագուհին ռուս.՝ Снежная королева | |
---|---|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ և արկածային ֆիլմ |
Հիմնված է | Ձյունե թագուհին |
Ռեժիսոր | Վլադլեն Բարբե |
Սցենարիստ | Վլադլեն Բարբե |
Հնչյունավորում | Վենդի Լի, Սինդի Ռոբինսոն, Իվան Օխլոբիստին, Էրին Ֆիցջերալդ, Քըրք Թորնթոն, Դագ Էրհոլց, Նյուշա, Դմիտրի Նագիև, Լյուդմիլա Արտեմևա և Յուրի Ստոյանով |
Պրոդյուսեր | Տիմուր Բեկմանբետով |
Երաժշտություն | Brainstorm |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Voronezh Animation Studio, Բազելևս ընկերություն, InlayFilm և Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի հիմնադրամ |
Տևողություն | 80 րոպե |
Սիկվել | Ձյունե թագուհին 2: Վերասառեցում |
Թվական | 2012 և հոկտեմբերի 29, 2015[1][2] |
snowqueenfilm.com |
«Ձյունե թագուհին» (ռուս.՝ «Снежная королева»), ռուսական համակարգչային 3D մուլտֆիլմ, որ Վորոնեժի «Wizart Animation» ստուդիայի առաջին լիամետրաժ նախագիծն է։ Նկարահանվել է Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի հիման վրա։ Ռուսական վարձույթում հայտնվել է 2012 թվականի դեկտեմբերի 27-ին։ Ունենալով 7 մլն դոլար բյուջե[3]՝ մուլտֆիլմն ունեցել է ոչ վատ դրամարկղային շահույթ և ստացել դրական արձագանքներ ինչպես ռուս, այնպես էլ օտարերկրացի քննադատների կողմից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցանկանալով ստեղծել ցուրտ ու գործնական Նոր աշխարհ, որտեղ գծերի հստակությունը պիտի փոխարինի զգացմունքներին, իսկ հյուսիսային քամին պետք է սառեցնի մարդկանց հոգիները, Ձյունե թագուհին ազատվում է ստեղծագործական մասնագիտությունների բոլոր ներկայացուցիչներից։ Փոքրիկ ու խիզախ Գերդան՝ հայելագործի դուստրը, որը մեկնում է վտանգավոր ճամփորդության, որպեսզի փրկի իր եղբայր Կային, պետք է բախվի Ձյունե թագուհու այդ ցուրտ աշխարհին։ Հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտներն իր նպատակին տանող ճանապարհին՝ Գերդան ձեռք է բերում ոչ միայն ընտանիք, այլ նաև հավատ սեփական ուժերի նկատմամբ և գտնում նոր ընկերների աջակցությունը։
Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպար | Դերասան |
---|---|
Գերդա | Նյուշա |
Օրմ | Իվան Օխլոբիստին |
Ձյունե թագուհի | Գալինա Տյունինա |
Դաստիարակ | Դմիտրի Նագիև |
Առաջնորդուհու դուստրը | Ելիզավետա Արզամասովա |
Ծաղկավաճառ | Լյուդմիլա Արտեմևա |
Թագավոր | Յուրի Ստոյանով |
Առաջնորդուհի | Աննա Արդովա |
Կայ | Ռամիլյա Իսկանդեր |
Կրպակատեր | Օլգա Շորոխովա |
Լապլանդուհի | |
Վեգարդ | Միխայիլ Տիխոնով |
Արքայազն | |
Ծառա | |
Ունա | Օլգա Զուբկովա |
Արքայադուստր | |
Հայելի | |
Լիճ Գաո | |
Լուտա | Էրին Ֆիցջերալդ |
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմն ստեղծվել է Վորոնեժի Wizart Animation ստուդիայում (համապրոդյուսեր՝ InlayFilm)։ Սցենարը գրել են Վլադլեն Բարբեն ու Վադիմ Սվեշնիկովը։ Ռեժիսորնեը եղել են Մաքսիմ Սվեշնիկովը, որը ճանաչում է ձեռք բերել որպես «Ալյոշա Պոպովիչը և Տուգարին Օձը», «Դոբրինյա Նիկիտիչն ու Զմեյ Գորինիչը», «Իլյա Մորումեցն ու Սոլովեյ Ռազբոյնիկը», «Բելկա և Ստրելկա։ Աստղային շները» մուլտֆիլմերի սցենարիստ, և Վլադլեն Բարբեն։ Մուլտֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել է շուրջ 100 մարդ[3]։
Սյուժեն ընդհանուր առմամբ համապատասխանում է Անդերսենի հեքիաթին, սակայն կան նաև տարբերություններ։ Մուլտֆիլմում կան հերոսներ, որոնց բացակայում են բնօրինակում։ Դրանից բացի, ըստ ռեժիսորի, վերաիմաստավորվել են Գերդայի և Ձյունե թագուհու կերպարները։ Մուլտֆիլմի հնչյունավորմանը մասնակցել են Իվան Օխլոբիստինը, Յուրի Ստոյանովը, Լյուդմիլա Արտեմևան[4]։ Գերդային հնչյունավորել է Նյուշան[3]։
«Ձյունե թագուհին» մուլտֆիլմը վարձույթի է հանվել The Walt Disney Company ստուդիայի «Սառցե սիրտը» (անգլ.՝ «Frozen») նմանատիպ նախագծից մեկ տարի առաջ[5]։
«Երեկոյան Ուրգանտ» (ռուս.՝ «Вечерний Ургант») հաղորդման եթերում լատվիական Brainstorm խումբը կատարել է «Гори, гори ясно» երգը, որը դարձել է մուլտֆիլմի սաունդթրեք։
Wizart Animation ստուդիան հայտարարել է, որ նախատեսում է մինչև 2020 թվականի թողարկել սերիալ «Ձյունե թագուհին» մուլտֆիլմի մոտիվներով[6]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 – «Орлёнок» համառուսական մանկական կենտրոնում տեղի ունեցած վիզուալ արվետների XVII փառատոնում ռեժիսորներ Վլադլեն Բարբեի և Մաքսիմ Սվեշնիկովի «Ձյունե թագուհի» արժանացել է դիպլոմի «Կախարդական անիմացիա» անվանակարգում[7]։
Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանի տարածքում վարձույթի է հանվել մուլտֆիլմի սիքվելը՝ «Ձյունե թագուհին 2։ Վերասառեցում»[8][9]։ Մոտավորապես երկու տարի անց՝ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին, թողարկվել է երրորդ մասը՝ «Ձյունե թագուհի 3. Կրակ և Սառույց»[10]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,0 3,1 3,2 Татьяна Подъяблонская. (2011 թ․ օգոստոսի 23). «В Воронеже за $7 миллионов рисуют 3D-мультик про задиристую Герду» (PDF). Газета «Комсомольская правда». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Режиссёр новой «Снежной королевы» Максим Свешников.14.11.2012
- ↑ «Before Disney's Frozen, A Russian Snow Queen» (անգլերեն). Before Disney’s Frozen, A Russian Snow Queen. 2012 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «В России выпустят сериал по мотивам мультфильма «Снежная королева»».
- ↑ Фестиваль визуальных искусств в «Орлёнке» раздал призы.16.07.2013
- ↑ EFM-2013: RUSSIAN WIZART ANIMATION CONQUERS FOREIGN MARKETS
- ↑ 89th Film Market: Again Timur again blizzard
- ↑ Milligan, Mercedes (2016 թ․ նոյեմբերի 22). «Wizart Thaws Out New 'Snow Queen 3′ Trailer». Animation Magazine. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Снежная королева (кино). — М.: АСТ, 2018. — 80 с. — (по мотивам фильма). — ISBN 978-5-17-109795-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Снежная королева (2012) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Аудиосказка "Снежная королева" слушать онлайн на сайте Каруника
- Wizart Animation
- Мультфильм «Снежная королева» Արխիվացված 2012-03-28 Wayback Machine — Официальная страница
- «The Snow Queen, a Russian 3D Animated Feature». StereoscopyNews. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
- Ассоциация Анимационного Кино взяла интервью у создателей мультфильма «Снежная королева» (2012)
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ռուսերեն ֆիլմեր
- 2012 մուլտֆիլմեր
- 3D մուլտֆիլմեր
- Լիամետրաժ անիմացիոն ֆիլմեր
- Համակարգչային անիմացիոն ֆիլմեր
- Հանս Քրիստիան Անդերսենի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Ռուսական մուլտֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- Ռուսերեն մուլտֆիլմեր
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր որբերի մասին