Ձիթհան (Տաթևի վանական համալիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձիթհան, գտնվում է Տաթևի վանական համալիրում և թվագրվում է XVII դարին։ Այն տեղակայված է ավելի վաղ՝ XIII դարում կառուցված միջնադարյան մենաստանի ամրոցի պատերի հետևում։

Էքսկուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենն, ինչը XIV դարում անհրաժեշտ է եղել Տաթևի համալսարանի ուսանողներին և վանականներին լիարժեք կյանքի համար, արտադրվել է մենաստանի պատերի ներսում։ Վանքապատկան գյուղերում պահվում էին անասունների հոտեր, լճակներում բուծում էին ձկներ, պտղաբերում էին մրգատու այգիները, դաշտերում հասունանում էր ցորենը և գարին։ Գյուղացիները հավաքում էին բերքը, խնամում կենդանիներին, մշակում բերքատու ծառերը։ Մենաստանի հարկերը բերում էին վանք և արդեն այնտեղ էին հաց թխում, մագաղաթ պատրաստում, քամում ձեթ և գինի։ Ձիթհանի երկու սրահներից մեկում պահպանվել է ծավալային ջրաղացաքար, որի օգնությամբ քամվել է ձեթը։ Այդ ժամանակներում ձեթը ստանում էին քունջութից, կանեփից, մանանեխից, ուղտափշից, խաշխաշից, գենագերչակից և վուշից։ Բույսերը կամ նրանց սերմերը սկզբում ջերմային մշակման էին ենթարկում թույլ կրակի վրա, հետո տաքացած զանգվածը մանրատում էին ջրաղացաքարով և տեղավորում էին ճնշաբեռի տակ։ Ստացված ջրիկախյուսը թողնվում էր, որպեսզի նստվածք տա, հետո զտվում էր և վերջում ստացվում էր հիանալի ձիթայուղ։ Այն օգտագործվում էր տնտեսության մեջ և մենաստանի պաշտպանության ընթացքում, ավելցուկը վաճառվում էր, կամ փոխանակվում։ Ձեթը հանդիսանում էր նաև մյուռոնի հիմնական մասը։ Իսկ որպեսզի աշխատող ջրաղացաքարերի աղմուկը մենաստանի հանգիստը չխանգարեր, ձիթհանը տեղակայվել էր մենաստանի պատերից դուրս։ Ձիթհանը Տաթևի վանական համալիրի առաջին օբյեկտն է, որ վերականգնվել է Տաթևի վերածնունդ նախագծի շրջանակներում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Division, Hex. «Տաթևի վերածնունդ - IDeA». IDeA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]