Ձիթենու և ձիթապտղի յուղի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձիթենու և ձիթապտղի յուղի թանգարան
Տեսակմասնագիտացված թանգարան և Q124830284?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՏորջանո[2]
ՀասցեVia Garibaldi, 10 - Torgiano[3], Via Giuseppe Garibaldi 10, 06089 Torgiano[2] և Via Giuseppe Garibaldi 10, Torgiano[1]06089[3][2]
Հիմնադրվել է2000
Մակերես419 քառակուսի մետր, 476 քառակուսի մետր
Այցելուներ1700 մարդ (2020)[2], 7000 մարդ (2019)[4], 5000 մարդ (2018)[5], 1073 մարդ (2021)[6] և 500 մարդ (2022)[1]
Հավաքածուի չափս1000 արխիվային միավոր[5] և 578 արխիվային միավոր[7]
Կայքlungarotti.it/fondazione/en/MOO/index.php և lungarotti.it/fondazione/moo/
Քարտեզ
Քարտեզ

Ձիթենու և ձիթապտղի յուղի թանգարան, մասնավոր մասնագիտացված թանգարան Տորջանոյում գտնվող Լունգարոտիի գինեգործարանի սեփական տարածքում, մինչև 1960-ական թվականները գործունեություն ծավալած նախկին ձեթի գործարանի տարածքում։ Կիրառական արվեստի և մշակութային արժեք ներկայացնող ցուցանմուշների մեծ հավաքածուի շնորհիվ թանգարանը ցուցադրում է ձիթապտղի արտադրության տեխնիկան և դրա ավանդական օգտագործումը, ինչպես նաև` ձիթենու ծառերի ու ձիթապտղի խորհրդանշական նշանակությունը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձիթենու և ձիթապտղի յուղի թանգարանը այցելուների համար բացվել է 2000 թվականին և գտնվում է Լունգարոտիի ֆոնդի կազմում։ Տորջանոյի գինու թանգարանի հետ մեկտեղ այն ներառված է Ումբրիայի թանգարանների համակարգի մեջ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ումբրիայում աճող ձիթենու տարբեր տեսակների մասին բուսաբանական նկարագրությունները բացում են ցուցադրությունը, որը ներկայացնում է բույսերի բուսաբանական բնութագրումները, ավանդական տեխնիկան և բերքահավաքի ինովացիոն համակարգերը։ Թանգարանում ցուցադրված է ջրաղացքար ձիու քարշով և մեծ կարագաման ջրի քարշով, ինչպես նաև` վավերագրական լուսանկարներ և դիդակտիկ սխեմաներ։ Այս ամենը յուղի ճզման համակարգի երկարատև էվոլյուցիայի ապացույցն է։ Ցուցադրությունը շարունակվում է դիցաբանության ուսումնասիրմամբ, թանգարանում ներկայացված է կարմիր ալաբաստրոն, ինչը ենթադրաբար համարվում է Pittore della Fonderia-յի (մ. թ. ա., 5-րդ դար) ստեղծագործությունը[8], որը պատկերում է Աթենասին, աստվածուհի, ով, ըստ դիցաբանության, մարդկանց նվիրել է ձիթենու ճյուղը։ Ցուցադրվող այլ հնագիտական գտածոներ ներկայացնում են Աստվածուհու գործունեությունը ընտանեկան օջախի կառուցման, գյուղատնտեսության և ռազմական ոլորտներում։ Բնապատկերներին նվիրված բաժինը ներառում է Գրան Տուրին նվիրված նկարագրություններ, թղթեր ու հիշողություններ. Ումբրիայում ամեն տարի կազմակերպվող ձիթապտղի տոնը մեծ տպավորություն է թողել ճանապարհորդների վրա։ Մյուս սրահներում ցուցադրվում է յուղի ավանդական օգտագործումը. հնագույն` յուղը որպես լույսի աղբյուր օգտագործելը ներկայացված է առանձին հավաքածուով։ Ձիթենու ծիսական օգտագործումը հինդուիզմում, քրիստոնեության և իսլամի մեջ, դրա կիրառումը սննդի, սպորտի, օծանելիքի պատրաստման, կարի և շատ այլ ոլորտներում ցուցադրված են հաջորդ սրահներում։ Խորհրդանշական իմաստները, որոնք անմիջականորեն կապված են անտիկ շրջանի հետ և որոնք ձիթենուն ու ձիթապտղի յուղին աստվածային իմաստ ու բուժիչ ուժի նշանակություն են տալիս, ներկայացված են վերջին ցուցասրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիթենու և ձիթապտղի յուղի թանգարան» հոդվածին։