Ձգողականություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ձգողականություն
ռուս.՝ Притяжение
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրֆանտաստիկ ֆիլմ և հակաուտոպիական ֆիլմ
Թվականհունվարի 26, 2017 և օգոստոսի 4, 2017
Լեզուռուսերեն
ՌեժիսորՖեոդոր Բոնդարչուկ
ՊրոդյուսերՖեոդոր Բոնդարչուկ
ԴերակատարներՕլեգ Մենշիկով, Ալեքսանդր Պետրով, Սերգեյ Գարմաշ, Լյուդմիլա Մակսակովա, Irina Starshenbaum?, Ռինալ Մուխամետով, Nikita Kukushkin? և Evgeniy Sangadzhiev?
Պատմվածքի վայրChertanovo?
ԿինոընկերությունArt Pictures Studio?, Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի հիմնադրամ, Կոլումբիա Փիքչերս և Սոնի Փիքչերս Էնթերթայմենթ
Տևողություն132 րոպե
Բյուջե380 000 000 ₽
Շահույթ1 000 000 000 ₽[1]
ՀաջորդInvasion?
Պաշտոնական կայքէջ

«Ձգողականություն» (ռուս.՝ «Притяжение»), ռուսական գիտաֆանտաստիկ ֆիլմ, որը 2017 թվականին նկարահանել է կինոռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը։ Սոցիալական ֆանտաստիկայի ոգով ներկայացնում է երկրացիների առաջին հաղորդակցությունը այլմոլորակային բանականության հետ, որը տեղի է ունենում Մոսկվայի Չերտանովո շրջանում[2]։ Ռուսական կառավարությունն անմիջապես ռազմական դրություն է մտցնում, քանի որ տեղացիները չարությամբ են լցվում անկոչ հյուրի նկատմամբ[3]։ Սցենարի հեղինակները Օլեգ Մալովիչկոն ու Անդրեյ Զոլոտարյովն են, երաժշտության հեղինակը՝ Իվան Բուռլյաևը, գլխավոր օպերատորը՝ Միխայիլ Խասայան։

Նկարահանումներն սկսվել են 2015 թվականի նոյեմբերից[4], տեղի են ունեցել Մոսկվայի տարբեր շրջաններում (գլխավորապես Չերտոնովոյում), խիստ գաղտնիության պայմաններում, ռուսական արդիական զինտեխնիկայի կիրառմամբ։

«Ձգողականություն»-ը ռուսական չորրորդ ֆիլմն է[5], որը փոխարկվել է IMAX ձևաչափի[6]՝ հաջորդելով «Ստալինգրադ» -ին, «Անձնակազմ»-ին («Экипаж») և «Մենամարտող»-ին («Дуэлянт»)[7]: Ռուսական վարձույթում կինոնկարի պրեմիերան կայացել է նախատեսվածից շուտ՝ 2017 թվականի հունվարի 26-ին[8][9][10][11]։ Վարձույթում հաջողություն է գրանցել՝ ապահովելով մեկ միլիարդ ռուբլուց ավելի եկամուտ[12][13][14], մոտավորապես երեք անգամ գերազանցելով ֆիլմի բյուջեն և դառնալով ռուսական ամենաեկամտաբեր գիտաֆանտաստիկ ֆիլմը։ Ցուցադրման հենց միայն առաջին օրը ֆիլմը բերել է 44 միլիոն ռուբլի[15] և մի քանի շաբաթ շարունակ պահպանել ճանաչվել ամենաեկամտաբերը ռուսական վարձույթում[14]::

Կինոքննադատները հիմնականում դրական կարծիք են հայտնել մամուլում, այդ թվում՝ Աֆիշա[16], Կոմերսանտ[17], Միր ֆանտաստիկի[18], KG-portal[19], The Hollywood Reporter պարբերականներում[20]։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրինա Ստարշենբաում[7] - Յուլյա Լեբեդևայի դերում
  • Ալեքսանդր Պետրով[7] - Արտյոմ/Տյոմա Տկաչով
  • Ռինատ Մուխամետով[7] - Խարիտոն
  • Օլեգ Մենշիկով[7][21] - Յուլյայի հոր՝ գնդապետ Վալենտին Լեբեդևի դերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://izvestia.ru/news/663022
  2. Пришельцы в Чертанове: Что известно о секретном фильме Бондарчука
  3. Tsulaya Dariko (October 5, 2016)։ «Пришельцы в Чертанове: Что известно о секретном фильме Бондарчука» [Aliens in Chertanovo: What is known about Bondarchuk's secret film] (Russian)։ KinoPoisk 
  4. Pakshin Oleg (November 23, 2015)։ «Любовь на фоне хаоса: журналисты попали на съемки самого засекреченного российского фильма» [Love amid chaos: journalists got to shoot the most classified Russian film] (Russian)։ Vesti.ru 
  5. Анна Афанасьева. У IMAX заело плёнку // «Коммерсантъ» : газета. — 2017. — В. 12. — С. 10.
  6. Afanasyeva Anna (January 24, 2017)։ «У IMAX заело пленку» [[[IMAX]] stuck film] (Russian)։ Kommersant 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Главную роль в фильме Бондарчука «Притяжение» сыграет Олег Меньшиков»։ ТАСС։ Վերցված է 2016-04-19 
  8. «Олег Меньшиков — главная звезда нового фильма Фёдора Бондарчука»։ Деловой портал BFM.ru։ Վերցված է 2016-04-19 
  9. «Бондарчук снимет фильм о контакте москвичей с инопланетянами»։ Lenta.ru։ Վերցված է 2016-04-19 
  10. «Олег Меньшиков — главная звезда нового фильма Федора Бондарчука» [[[Oleg Menshikov]] - the main star of the new film by [[Fyodor Bondarchuk]]] (Russian)։ Business portal BFM.ru։ April 18, 2016 
  11. «Список самых ожидаемых кинопремьер января 2017 года» [List of the most anticipated movie premieres in January 2017] (Russian)։ KinoTime.org։ January 14, 2017 
  12. Ъ-Газета — Зрители почувствовали «Притяжение»
  13. «Зрители почувствовали "Притяжение"» [The audience felt the Attraction] (Russian)։ Kommersant։ February 8, 2017 
  14. 14,0 14,1 Polezhaev Mikhail (February 28, 2017)։ «"Защитники" выигрывают, а "Притяжение" зарабатывает миллиард] — Новости» [“[[Guardians (2017 film)|Guardians (2017 film)]] win, and Attraction earns a billion - News] (Russian)։ kinobusiness.com  | Кинопортал Кинобизнес сегодня
  15. «Фильм "Притяжение" собрал в прокате 413,4 млн рублей» [The film Attraction has collected at the box office 413.4 million [[ruble]]s]։ ТАСС (Russian)։ January 30, 2017։ Վերցված է 2017-01-30 
  16. Dolin Anton (January 25, 2017)։ «"Притяжение" Федора Бондарчука: Москва в иллюминаторе (спойлеры!)» [Attraction by [[Fyodor Bondarchuk]]: Moscow in a window (spoilers!)] (Russian)։ Afisha 
  17. Trofimenkov Mikhail (January 26, 2017)։ «Ъ-Газета - Добро и НЛО» [Kommersant - Welcome and UFO] (Russian)։ Kommersant 
  18. Shepelov Dmitriy (January 26, 2017)։ «"Притяжение": стоит ли смотреть фильм? Обзор» [Attraction: is it worth watching a movie? Overview] (Russian)։ Mir Fantastiki 
  19. Bratchikova Anna (January 25, 2017)։ «Рецензия на фильм "Притяжение"» [Review of the film Attraction] (Russian)։ kg-portal.ru 
  20. Zabaluev Yaroslav (January 26, 2017)։ «"Притяжение": Однажды в ЮАО» [Attraction: Once in the Southern Administrative District] (Russian)։ The Hollywood Reporter 
  21. «Олег Меньшиков сыграет в новом фильме Фёдора Бондарчука «Притяжение»»։ РИА Новости։ Վերցված է 2016-04-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]