Ձարխոտ և կրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձարխոտ և կրակ
սերբախորվաթ․՝ Tri
Երկիր Հարավսլավիա
Ժանրպարտիզանների մասին ֆիլմ
Թվականմայիսի 12, 1965[1]
Լեզուսերբախորվաթերեն
ՌեժիսորԱլեքսանդար Պետրովիչ
Սցենարի հեղինակԱլեքսանդար Պետրովիչ
ԴերակատարներՎելիմիր Ժիվոինովիչ, Ստոլ Արանջելովիչ, Դրագոմիր Բոյանիչ, Սլոբոդան Պերովիչ, Voja Mirić?, Branislav Jerinić?, Milan Jelić?, Mirjana Kodžić? և Gizela Vuković?
ՕպերատորՏոմիսլավ Պինտեր
ԵրաժշտությունLaurence Rosenthal?
Պատմվածքի վայրՍերբիա
Տևողություն80 րոպե

«Ձարխոտ և կրակ» (բնօրինակ անվանումը՝ «Три» (սերբ.), միջազգային վարձույթում՝ «Tri» կամ «Three» (անգլ.)), սերբ ռեժիսոր Ալեքսանդար Պետրովիչի ֆիլմ-դրաման։ Նկարահանվել է 1965 թվականին Հարավսլավիայում Անտոն Իսակովիչի «Ձարխոտ և կրակ» պատմվածքների շարքի հիման վրա․ ԽՍՀՄ վարձույթում ֆիլմը ներկայացվել է «Ձարխոտ և կրակ» խորագրով։ Ազգային կինեմատոգրաֆում գեղարվեստական-սոցիալական ուղղության առաջին նմուշներից մեկն է․ այդ ուղղությունը հետագայում ստացել է Հարավսլավական սև ալիք։ 1966 թվականին ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի օտարալեզու լավագույն ֆիլմ անվանակարգում[2] ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կազմված է երեք մասից, որոնք միավորված են ընդհանուր հերոսով։ Երեք մասերից յուրաքանչյուրն արտացոլում է առանձին դեպքեր, որ տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հարավսլավիայում։ Բոլոր երեք էպիզոդները կապված են բռնի մահվան թեմայով ու ականատեսների տված էմոցիոնալ գնահատականով։

1941 թվական։ Ուսանող Միլոշ Բոյանիչը (Վելիմիր Ժիվոինովիչ) հայտնվում է երկաթուղային կայարանում, որտեղ բազմաթիվ փախստականներ սպասում են թիկունք տարհանվելուն։ Նա ականատես է լինում մի տղամարդու ձերբակալության, ում մոտ չկան փաստաթղթեր, և որը պարեկախմբի կողմից կասկածվում է լրտեսության մեջ։ Ձերբակալվածը տեղում գնդակահարվում է միայն գնացքի ուշանալու պատճառով զայրացած ամբոխից լսված մեղադրական անհիմն ճիչի հիման վրա։

1943 թվական։ Միլոշը, որ դարձել է Հարավսլավիայի ազգային-ազատագրական բանակի պարտիզան, փորձում է փախչել շուրջկալից և հասնել Հարավսլավիայի ազգային բանակի հիմնական զորամասերի մոտ։ Բոյանիչի ընկերը, իմանալով, որ թշնամին փնտրում է միայ մեկ պարտիզանի, գերի է հանձնվում նացիստների պատժիչ ջոկատին։ Նա համառորեն հրաժարվում է մեջքով շրջվել դեպի գնդակահարողները, ենթարկվում է ավելի տանջալից մահվան։

1945 թվական։ Բոյանիչը, որ դարձել է սպա և դիմադրության ջոկատի հրամանատար, ստիպված է հաստատել երիտասարդ աղջկա (Վելետանլիչ) մահապատժի հարցը։ Աղջիկը նախկինում եղել է գեստապոյի սպայի սիրուհի, սակայն նրա մասնակցությունը նվաճողների հանցագործություններին մնում է չապացուցված։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վելիմիր «Բատա» Ժիվոինովիչ – Միլոշ Բոյանիչ
  • Սլոբոդան Պերովիչ – լուսանկարիչ Բելգրադից, մեղադրվում է լրտեսության մեջ
  • Վոյյա Միրիչ – պարտիզան
  • Սենկա Վալենտանլիչ – աղջիկ
  • Ալի Ռաներ – Մլադիչ
  • Միխա Տոմիչ – սադրիչ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 թվական – Պուլայի կինոփառատոնի մրցանակ Լավագույն ռեժիսոր (Ալեքսանդար Պետրովիչ) և Տղամարդու լավագույն դերակատարում (Վելիմիր «Բատա» Ժիվոինովիչ անվանակարգերում,
  • 1966 թվական – ներկայացվել է «Օսկար» մրցանակի Օտարալեզու լավագույն ֆիլմ անվանակարգում[2],
  • 1996 թվականին Հարավսլավիայի կինոարվեստի և գիտությունների ակադեմիայի խորհրդի անդամներն ընտրել են սերբական լավագույն ֆիլմերը՝ նկարահանված 1947 թվականից հետո։ «Ձարխոտ և կրակ» ֆիլմն զբաղեցրել է չորրորդ տեղը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավացի կինոհրապարակախոս Պյոտր Վոլկը «Հարավսլավական կինոյի պատմություն» գրքում պնդում է, թե սա ազգային-ազատագրական պատերազմի մասին առաջին ֆիլմն է, որ բոլորովին մերժում է նախկին փորձն ու ստեղծում ուժեղ, բաց մետաֆորներ[3]։ Քննադատ Կիրիլ Ռազլոգովը կարծում է, որ «Սև ալիքի պեսիմիստական ուղղության կենտրոնական կերպար» հանդիսացող ռեժիսորի ֆիլմն էականորեն հակադրվում է Հարավսլավիայի ավանդական «պարտիզանական կինոյին»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «The 39th Academy Awards (1967) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. История Югославского кино
  4. Мировое кино. История искусства экрана

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волк П. История Югославского кино / Istorija jugoslovenskog filma. — Beograd: Institut za film, IRO Partizanska knjiga Ljubljana, OOUR Izdavačko-publicistička delatnost Beograd, 1986. — 592 с.
  • Разлогов К. Мировое кино. История искусства экрана. — М.: Эксмо, 2011. — 688 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-38674-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]