Հրո Երկիր (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրո Երկիր
իսպ.՝ Parque Nacional Tierra del Fuego
Տեսակազգային պարկ
Երկիր Արգենտինա
ՎարչատարածքՀրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ
Հիմնվել է15 հոկտեմբերի, 1960
Մակերես630 կմ²
ԲԾՄ807 մետր
Հրո Երկիր (ազգային պարկ)ը գտնվում է Արգենտինաում
Հրո Երկիր (ազգային պարկ)

Հրո Երկիր (իսպ.՝ Parque Nacional Tierra del Fuego), ազգային պարկ, գտնվում է Արգենտինայի հարավային մասում, Հրո Երկիր (Իսլա-Գրանդե դե Տյերրա դել Ֆուեգո) կղզում, Ուշուայից 11 կմ արևմուտք[1]։

Պարկը հիմնադրվել է 1966 թվականի հոկտեմբերի 15-ին և ընդլայնվել 1966 թվականին։ Այսօր նրա մակերեսը կազմում է 630 քառ. կմ։ Այն մոլորակի ամենահարավային ազգային պարկն է և Արգենտինայում առաջինն է, որ ստեղծվել է ծովափին[2][3]։ IUCN դասակարգմամբ պատկանում է II կարգի։

Ազգային պարկում են գտնվում Ամերիկայի ճանապարհային ցանցի վերջնակետը և աշխարհի ամենահարավում գտնվող երկաթուղին (FCAF): Պարկի տարածքի մեջ են մտնում Ռոկա լիճը և Ֆանյանո լճի մի մասը[4]։ Ազգային պարկի հարավային մասը Բիգլի նեղուցի հյուսիսային ափերն են։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի կլիման մեղմ է, հիմնականում շատ են տեղումները, մառախուղները և ուժեղ քամիները։ Քամիների հիմնական ուղղությունը արևմտյան է։ Տեղումների միջին քանակը տարեկան կազմում է մինչև 700 մմ։ Տեղումները հիմնականում լինում են մարտից մայիս ընկած ժամանակահատվածում։ Ամառային շրջանի միջին ջերմաստիճանը կազմում է 10 °C, և ձմռանը մոտավորապես 0 °C[5]: Միջին տարեկան ջերմաստիճանները ֆիքսվել են մոտակա Ուշույա քաղաքի համար և կազմել են 5,4 °C, մաքսիմալ ջերմաստիճանը` 14,2 °C և մինիմալը` 2,4 °C[6]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքում ծովի մակարդակից 500-600 մ բարձրության վրա գտնվում են Մագելանի անտառները, ավելի բարձր` ալպյան լեռնային բուսականությունը, գագաթին` սառցադաշտեր։ Պարկի լանդշաֆտը սառցային քայքայման արդյունք է հանդիսանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Parque Nacional Tierra del Fuego». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  2. Erin McCloskey; Tim Burford (2006 թ․ հոկտեմբերի 1). Argentina: The Bradt Travel Guide. Bradt Travel Guides. էջ 371. ISBN 9781841621388. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  3. McCarthy, Carolyn; Carillet, Jean-Bernard (2009 թ․ փետրվարի 1). Chile and Easter Island. Lonely Planet. էջ 417. ISBN 9781741047790. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  4. «Expedición en hidrobicicleta por el Lago Fagnano o Khami, Tolhuin, Tierra del Fuego». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «PN Tierra Del Fuego». Administration De Parques Nationales. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  6. de Dios; Julian (January 2006). This is Argentina. de Dios Editores. էջեր 87–91. ISBN 9789879445518. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրո Երկիր (ազգային պարկ)» հոդվածին։